- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆարմացիայի ինստիտուտ
Ֆարմացիայի ինստիտուտ
Ինստիտուտի մասին

1994 թվականից Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում գործում էին Դեղագործական քիմիայի բաժինը և համանուն ամբիոնը, որոնք 2012 թ. վերանվանվել են Դեղագիտության բաժին և Դեղագիտության ամբիոն։ Այդ ստորաբաժանումների հենքի վրա 2017 թ. կրթական, գիտահետազոտական և ներդրումային (ինովացիոն) գործառույթների իրականացման առաքելությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է Ֆարմացիայի ինստիտուտը, որի գերագույն նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ մասնագետների պատրաստումը, ինչը Հայաստանի Հանրապետությունում դեղարդյունաբերության զարգացման կարևորագույն նախապայմաններից է:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտակրթական գործունեություն ծավալելու իրական հնարավորությունները «Ֆարմացիա» մասնագիտության գրեթե բոլոր ուղղություններով:
Ինստիտուտը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ուսուցման գործընթացում կիրառվող նորարարական մեթոդներով, ինչն ուսանողներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում լիարժեք կիրառելու: Ինստիտուտում ներդրված հեռաուսուցման համակարգի շնորհիվ ուսանողների համար կազմակերպվում են նաև առցանց դասախոսություններ՝ արտերկրի գործընկեր համալսարանների գիտնականների ներգրավմամբ։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Unnatural Phosphorus-Containing α-Amino Acids and Their N-FMOC Derivatives: Synthesis and In Vitro Investigation of Anticholinesterase Activity
Հոդված
COMPARATIVE ANALYSIS OF METHODS FOR THE DETECTION AND QUANTITATIVE DETERMINATION OF ETHYL ALCOHOL IN THE BODY
Հոդված
BSA Binding and Aggregate Formation of a Synthetic Amino Acid with Potential for Promoting Fibroblast Proliferation: An In Silico, CD Spectroscopic, DLS, and Cellular Study
Հոդված
Synthesis, Characterization, and Study of Catalytic Activity of Chiral Cu(II) and Ni(II) Salen Complexes in the α-Amino Acid C-α Alkylation Reaction
Կոնտակտներ
Ինստիտուտի տնօրեն՝ ք․գ․թ․,
դոցենտ Աննա Մկրտչյան
Ինստիտուտի գրասենյակ՝
Հեռ․՝ (+374 60) 710 425
(ներքին՝ 34-25)
Էլհասցե՝ pharmacy@ysu.am