- Գլխավոր
- ԵՊՀ-ի մասին
- Որակի ապահովում
Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոնի մասին
Որակի ապահովման կենտրոնը Երևանի պետական համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
Երևանի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2012 թ-ի սեպտեմբերի 27-ի թիվ 1 նիստում (որոշում Զ)։
ՈԱԿ-ը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԵՊՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների և արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ և իրականացնում իր առջև դրված հիմնական գործառույթները։
Երևանի պետական համալսարանի որակի ապահովման հայեցակարգը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2012 թ-ի սեպտեմբերի 27-ի թիվ 1 նիստում։
ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի հիմքում Համալսարանի ՈԱ համակարգի առաքելությունն է, այն է` նպաստել Համալսարանի գործունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն և հանրային ծառայություններ) վստահության ամրապնդմանը և հավաստել, որ Համալսարանի շնորհած որակավորումների որակն ու գործող չափորոշիչները պահպանվում, շարունակաբար բարելավվում և արդյունավետ կառավարվում են։
ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի հիմնական գործընթացներն են՝ սահմանված կրթական չափորոշիչների պահպանում, կրթական ծրագրերի որակի ապահովում, ուսանողների գնահատում, դասախոսական կազմի որակի ապահովում, ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների որակի ապահովում, գիտահետազոտական գործունեության գնահատում, հանրային ներգրավման գնահատում և այլն (ավելին՝ այստեղ):