- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հասարակագիտական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
ԵՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
ԵՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտը գործում է 2023 թվականից:
Ինստիտուտի հրապարակած գիտական հոդվածների և աշխատությունների շնորհիվ գիտագործնական տեսանկյունից վեր են հանվում, հետազոտվում, ուսումնասիրվում, վերլուծվում և արժևորվում կրոնագիտությանը, հնագիտությանը, ազգագրությանը, մարդաբանությանը, պատմության փիլիսոփայությանը, վրացագիտությանը և բրիտանական գրականությանն առնչվող հարցեր:
Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ստեղծում է միջգիտաճյուղային հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների կատարման համար, նպաստում է միջգիտաճյուղային հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակմանը, աջակցում է հումանիտար գիտությունների ոլորտում առկա հետազոտողներին իրենց աշխատանքները հրապարակելու և հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին և ինստիտուտներին՝ փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, վեր է հանում նշված ոլորտներում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքները և դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները, ձևավորում է միջգիտաճյուղային հետազոտությունների մշակույթ, որը դառնում է նորանոր հետազոտությունների ու նոր գաղափարների առաջացման հիմք: