- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
- Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոնը Երևանի պետական համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
Երևանի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի 2012 թ. սեպտեմբերի 27-ի №1 նիստում (որոշում Զ)։
ՈԱԿ-ը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԵՊՀ կառուցվածքային այլ ստորաբաժանումների և արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ և կատարում իր հիմնական գործառույթները։
ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի հիմքում համալսարանի ՈԱ համակարգի առաքելությունն է, այն է` նպաստել համալսարանի գործունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն և հանրային ծառայություններ) վստահության ամրապնդմանը և հավաստել, որ համալսարանի շնորհած որակավորումների որակն ու գործող չափորոշիչները պահպանվում, շարունակաբար բարելավվում և արդյունավետ կառավարվում են։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի հիմնական գործառույթներն են՝ սահմանված կրթական չափորոշիչների պահպանում, կրթական ծրագրերի որակի ապահովում, ուսանողների գնահատում, դասախոսական կազմի որակի ապահովում, ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների որակի ապահովում, գիտահետազոտական գործունեության գնահատում, հանրային ներգրավման գնահատում և այլն:
Աշխատակիցներ
Արմեն
Ստեփանի
Բուդաղյան
Պաշտոն՝
Կենտրոնի տնօրեն
Էլ. հասցե՝
Մարի
Գարեգինի
Սանթուրջյան
Պաշտոն՝
Փոխտնօրեն
Էլ. հասցե՝
Տաթևիկ
Յուրիկի
Բաբիկյան
Պաշտոն՝
Մասնագետ
Էլ. հասցե՝
Մարգարիտ
Ժորայի
Հովհաննիսյան
Պաշտոն՝
Մասնագետ
Էլ. հասցե՝