- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
Քիմիայի գիտահետազոտական կենտրոնի կառուցվածքային միավորներն են.
- Օրգանական քիմիայի ԳՀ լաբորտորիա – գիտական ղեկավար՝ ք․գ․դ․, պրոֆեսոր Ն. Ա. Դուրգարյան,
- Ասիմետրիկ կատալիզի գիտական խումբ - գիտական ղեկավար՝ ք.գ.թ․, դոցենտ Ա. Ս. Գալստյան,
- Ֆիզիկական քիմիայի ԳՀ լաբորտորիա - գիտական ղեկավար՝ ք.գ.դ․, պրոֆեսոր Կ. Ռ. Գրիգորյան,
- Անօրգանական քիմիայի ԳՀ լաբորտորիա - գիտական ղեկավար՝ ք.գ.դ․, պրոֆեսոր Ռ. Ս. Հարությունյան,
- Էկոլոգիական անվտանգության կենտրոն - գիտական ղեկավար՝ ք.գ.թ., դոցենտ Ա. Ի. Մարտիրյան:
Վրոնշյալ ստորաբաժանումներում կատարվում են հետևյալ հետազոտական աշխատանքները․
- ծծումբ-, ազոտ- և թթվածին պարունակող մի շարք կարևոր օրգանական միացությունների սինթեզի մեթոդների, ներառյալ՝ ասիմետրիկի մշակում, սինթեզված միացությունների կենսաբանական և կատալիտիկ հատկությունների ու կառուցվածքի հետ դրանց կապի բացահայտում,
- ֆիզիկաքիմիական եղանակների՝ ֆլուորեսցենտային, ՈՒՄ-տեսանելի, ԻԿ և Ռաման սպեկտրաչափական, տատանողական ռեզոնանսային խտաչափական, մասնիկների չափսերի որոշման և համակարգչային մոդելավորման օգնությամբ մի շարք մոլեկուլների և կենսաբանական թիրախների ուսումնասիրություն, զարգացման մեծ հեռանկարներ ունեցող օրինաչափությունների բացահայտում,
- բնական կլանիչների վրա ֆիզիկական գործոնների ազդեցության ուսումնասիրություն, կլանիչի ֆիզիկական վերափոխման արդյունավետության գնահատման ֆիզիկական պարամետրի՝ մակերևութային պոտենցիալի որոշում, կոմպլեքս միացությունների հատկությունների սինթեզում և ուսումնասիրություն,
- ՀՀ մի շարք գետերի ջրաքիմիական բաղադրության սեզոնայի փոփոխությունների ուսումնասիրություն և աղտոտիչների նույնականացում: