- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
- Գիտական քարտուղարություն
Գիտական քարտուղարություն
ԵՊՀ գիտական քարտուղարը նախապատրաստում և անցկացնում է ԵՊՀ գիտական խորհրդի նիստերը: Գիտական քարտուղարը, խորհրդակցելով ԵՊՀ ռեկտորատի անդամների հետ, կազմում է առաջիկա ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերի ցուցակը և այն ներկայացնում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին՝ իրենց կողմից հարցեր ներկայացնելու առաջարկությամբ: Գիտական խորհրդի նիստի անցկացումից առնվազն 5 օր առաջ գիտական խորհրդի անդամներին ուղարկվում են նիստի օրակարգը և, առկայության դեպքում, օրակարգի հարցերին առնչվող նյութերը (նորմատիվ փաստաթղթի նախագիծ, ընդհանուր տեղեկատվություն և այլն): Նիստի արձանագրությունը ստորագրում են ռեկտորը և գիտքարտուղարը: Գիտքարտուղարը կազմում է նաև նիստի որոշումների նախագծերը, որոնց ընդունումից հետո՝ հրապարակում ԵՊՀ կայքէջում:
Ռեկտորի հրավիրած նիստի մասին գիտական քարտուղարը տեղեկացնում է ԵՊՀ ռեկտորատի անդամներին: Գիտքարտուղարն իրականացնում է ԵՊՀ ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների, համահամալսարանական (ոչ ֆակուլտետային) գիտական ու գիտակրթական ստորաբաժանումների գիտական և պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների համար մրցույթների համապատասխան փուլի նախապատրաստումն ու անցկացումը:
Ռեկտորի հանձնարարությամբ կազմակերպում է ԵՊՀ աշխատակիցներին ու հյուրերին խրախուսելու և շնորհելու պետական և գերատեսչական պարգևներ, ինչպես նաև դրանց առնչվող աշխատանքները։ ԵՊՀ գիտական քարտուղարությունը կատարում է նաև մասնագիտական խորհուրդներում պաշտպանության հանձնվող գործերի գրանցումը և ԵՊՀ աշխատակիցների ստորագրությունների հաստատումը:
Աշխատակիցներ
Սաթենիկ
Վոլոդյայի
Բաբայան
Պաշտոն՝
Առաջատար մասնագետ
Էլ. հասցե՝
Մարինա
Խաչիկի
Մուրադյան
Պաշտոն՝
Առաջատար մասնագետ
Էլ. հասցե՝