- Գլխավոր
- Ուսանողական կյանք
- ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
Ուսանողական գիտական ընկերություն

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ուսանողներին միավորող գիտակրթական կառույց է, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական և ստեղծագործական զարգացմանը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում հրատարակում երիտասարդ հետազոտողների և ուսանողների գիտական հոդվածները:
ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան: Կառույցի աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է, որը հաստատել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2001 թվականին: Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է (ներկայում գործող տարբերակը հաստատվել է 2019 թվականին):
Հրապարակումներ

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․1 (35)

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․2 (36)

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․3 (33)