- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում ուսումնասիրվում է նոր քիրալային մետաղակոմպլեքսային կատալիզատորների և օրգանակատալիզատորների սինթեզը, և կատալիտիկ եղանակով ստացվում են կենսաբանորեն պոտենցիալ ակտիվ միացություններ:
Գիտահետազոտական կենտրոնը շարունակաբար կատարում է հետազոտություններ ասիմետրիկ սինթեզի ոլորտում, մասնավորապես մշակվում են տարբեր կառուցվածքներով էնանտիոմերապես հարստացված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինոթթուների ու դրանցից կազմված պեպտիդների ստացման արդյունավետ մեթոդներ՝ ստեխիոմետրիկ և կատալիտիկ:
Նաև մոդելավորվում և սինթեզվում են նոր մոդիֆիկացված մետաղակոմպլեքսներ, որոնք այնուհետև հետազոտվում են որպես քիրալային կատալիզատորներ ամինոթթուների սինթեզի ռեակցիաներում: Սինթեզված նոր միացությունները այնուհետև ենթարկվում են բժշկակենսաբանական սկրինինգի:
Հետազոտական հիմնական ուղղությունները․
- քիրալային մետաղակոմպլեքսների կատալիտիկ համակարգերի ստացում, ուսումնասիրում և կիրառման հնարավորությունների ուսումնասիրություն,
- տարբեր կառուցվածքների էնանտիոմերապես հարստացված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինոթթուների ու դրանցից կազմված պեպտիդների ստացման արդյունավետ մեթոդների (ստեխիոմետրիկ և կատալիտիկ) մշակում,
- սինթեզված նոր միացությունների բժշկակենսաբանական սկրինինգ:
Կոնտակտներ
Կենտրոնի ղեկավար`
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աննա Մկրտչյան
Հեռ․՝ (+374 60) 710 427
(ներքին՝ 34-27)
Էլհասցե՝ anna_mkrtchyan@ysu.am