ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թ. փետրվարի 28-ին Երևանի ուսուցչական սեմինարիայի գրադարանի ֆոնդի հիման վրա։ Գրադարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Մանանդյանը, որի նախաձեռնությամբ էլ գրադարանը համալրվել է արժեքավոր գրականությամբ:
Համալսարանի գրադարանին են հանձնվել Երևանի թեմական դպրոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և այլ հաստատությունների գրքային ֆոնդերը։ Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից և անհատների նվիրատվություններից հետո՝ 1921 թ․ վերջին, գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 25 հազար միավոր։
1922 թ․ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը: Շուրջ 5 տարի հետո գրքային ֆոնդը կրկնակի ավելացել է։ Այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն: