- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
Հեռաուսուցման լաբորատորիան հիմնադրվել է 2005 թվականին Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի առողջության և սոցիալական խնամքի ֆակուլտետի համագործակցությամբ՝ «TEMPUS» համատեղ եվրոպական ծրագրի շրջանակում:
Հեռաուսուցման լաբորատորիայի առաքելություններն են կրթության թվայնացումը, մատչելիության և շարունակականության ապահովումը:
2005 թվականից հեռաուսուցման լաբորատորիան մշակում և իրականացնում է հեռաուսուցման և հիբրիդային ուսուցման երկարատև և կարճաժամկետ ծրագրեր մի շարք մասնագիտություններով և մասնագիտացումներով:
Լաբորատորիան նաև մշակում և ներդնում է էլեկտրոնային ուսուցման, միկրո ուսուցման, խաղաֆիկացված թվային ուսուցման, ուսումնական սցենարների վրա հիմնված ինտերակտիվ թվային դասընթացներ, ինտերակտիվ ուսումնական տեսանյութեր և ինովացիոն ուսուցման արդիական այլ լուծումներ:
Կոնտակտներ
Լաբորատորիայի տնօրեն՝ ս.գ.թ. Արտաշես Խուրշուդյան
Հեռ․՝ (+374 77) 484 009
Էլհասցե՝ artashes.khurshudyan@ysu.am