- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Կենտրոնի մասին
Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017 թ. հուլիսի 19-ին։ Կենտրոնում գործում է Մանկավարժության ամբիոնը, որը ԵՊՀ հնագույն ամբիոններից է։ Այն հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 10-ին ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ և ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման ու գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման ու զարգացման գործում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ճանաչված գիտնական-մանկավարժներ, որոնց թվում՝ ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանը։
Կենտրոնում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Բացի իր առաջարկած կրթական ծրագրերից՝ կենտրոնը ԵՊՀ մի քանի ֆակուլտետում գործարկում է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ, որը բուհում ներդրվել է 2016-2017 ուստարում։ Մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթաբլոկի ներդրման արդյունքում ուսանողները, բացի մասնագիտական որակավորումից, ստանում են նաև մանկավարժի որակավորում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված՝ մանկավարժի որակավորման շնորհման «240+30» կրեդիտ նոր համակարգով։
Կրթական ծրագրեր
Վերջին հրապարակումները
Հոդված
СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ УПРАВЛЕНИЯ СИСТЕМАМИ ВЫСШЕГО ОБРАЗОВАНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ДАНИИ
Հոդված
«ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հոդված
ԽՄԲԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԱՐՏԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԷԹՆՈԿՐԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ մանկավարժական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Նազիկ Հարությունյան
Հեռ․՝ (+374 60) 710 615
(ներքին՝ 76-15)
Էլհասցե՝ pedagogy@ysu.am