- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
1990 թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է միջազգային հարաբերությունների բաժին, որը 1991-1992 ուստարվանից գործել է պատմության ֆակուլտետի կազմում։ 1993 թ. ապրիլին հիմնադրվել է միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնը, որը հետագայում վերանվանվել է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն: ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ 1998 թ. սեպտեմբերի 16-ին պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի հենքի վրա ստեղծվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որի կազմում ընդգրկվել է նաև փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը:
Ֆակուլտետը մշտապես կատարելագործում և բարելավում է կրթական ծրագրերը, ինչի շնորհիվ ուսանողները ստանում են ժամանակի կրթական պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն: Ֆակուլտետի առաջարկած կրթական ծրագրերը կազմվել են՝ հիմք ընդունելով ֆակուլտետի որդեգրած ռազմավարությունը, միջազգային չափորոշիչները և արտասահմանյան լավագույն փորձը:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Դասագիրք
ԱՄՆ պատմություն
2024
544
Հոդված
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Համաձայնության պետությունների (Անտանտ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ (1919 փետրվար-1920 հունվար)
Հոդված
Հնդկաստանի չմիավորման քաղաքականության դրսեվորումները բազմաբեվեռ աշխարհակարգի ձեվավորման պայմաններում
Հոդված
СУЩНОСТЬ «МЯГКОЙ СИЛЫ» РОССИИ В СТРАНАХ СНГ
Կոնտակտներ
Դեկան՝ պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ Տիգրան Եփրեմյան
Հեռ.՝ (+374 60) 710 079,
(+374 60) 710 078
(ներքին՝ 10-79, 10-78)
Էլհասցեներ՝ int.rel@ysu.am,
int.rel.dekanat@ysu.am