- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
- Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006 թ․ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ: Կենտրոնն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինար-դասընթացներ, աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, այդ թվում՝ գործատուների ներգրավմամբ խորհրդատվական հանդիպում-քննարկումներ (ինչպես կազմել ինքնակենսագրություն, ճիշտ ներկայանալ գործատուին, ստեղծել կարիերա), իրականացրել է կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր, տարաբնույթ ծրագրեր, որոնք հաջողությամբ իրագործվում են նաև այսօր։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնում է թափուր աշխատատեղերի, պրակտիկաների, կամավորական աշխատանքների, ծրագրերի և այլ հնարավորությունների մասին։
Կենտրոնի ջանքերով ստեղծվել է Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ինտերնետային պորտալ։
Աշխատակիցներ
Կարինե
Համլետի
Նազարյան
Պաշտոն՝
Փոխտնօրեն
Էլ. հասցե՝