- Գլխավոր
- ԵՊՀ-ի մասին
- Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն ակտիվ մասնակցում է բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, որոնց շրջանակում համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման բազմաթիվ ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան լավագույն բուհերում:
Բուհի միջազգայնացումը ռազմավարական նպատակ դարձնելով՝ ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունն աշխարհի տարբեր երկրների գործընկեր համալսարանների հետ՝ իրագործելու ցանցային ուսուցում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմում գործում են Միջազգային կապերի, Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման և Դրամաշնորհների համակարգման բաժինները:
Օտար լեզվով առարկաների ցանկ

Օտարերկրացիների կրթությունը ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի»։
Հայտադիմումը՝ այստեղ (անգլերեն-հայերեն):
Սփյուռքի հետ կապեր

Սփյուռք
ԵՊՀ միջազգային համագործակցության շրջանակում նոր կապեր են հաստատվել ԵՊՀ սփյուռքահայ բարերարների, բարեկամների և շրջանավարտների հետ:
Միջազգային կապեր
ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագրեր ունի աշխարհի 50 երկրի ավելի քան 230 համալսարանների և գիտական կենտրոնների հետ:


Բովանդակային ծրագրեր
Այս դրամաշնորհային ծրագրերը մի շարք բուհերի և կազմակերպությունների հետ համատեղ իրագործվող նախաձեռնություններ են՝ միտված բարձրագույն կրթության արդիականացմանը, կարողությունների զարգացմանը, կրթական ծրագրերի կատարելագործմանը:
Կոնտակտներ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ՝
քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարով
Հեռ.՝ (+374 10) 550 612, (+374 60) 710 161
(ներքին՝ 11-61)
Էլհասցե՝ amarkarov@ysu.am