ԵՊՀ-ում գործում է մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով Բացվեց ԵՊՀ մարզասրահը (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մասնաշենք), որն աշխատում է ամեն օր՝ ժամը 10։00-22։00-ն։
Գիտաժողով՝ արտերկրից ժամանած թանգարանագետների մասնակցությամբ ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով գիտաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցերին:
Երիտասարդների դերը Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում․ դասախոսություն ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Քաղաքը և քաղաքականությունը 1970-1980-ականների Հայաստանում» խորագրով դասախոսություն, որի ժամանակ ներկայացվեց Խորհրդային Հայաստանում ապրող երիտասարդների հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև նրանց դերակատարումը քաղաքական և հասարակական գործընթացներում։
Թեսթային նորություն Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է:
«Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի». սփյուռքահայ մտավորականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Դավիթ Մոսինյանի մեկնաբանմամբ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ. Դավիթ Մոսինյանը Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում էր (INALCO) նույն ինստիտուտի հայագիտության բաժնի գործընկերների հրավերով։ Այցի շրջանակում նա ուսանողներին և թեմայով հետաքրքրված անձանց ներկայացրեց իր հեղինակած «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի» գիրքը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հայ մտածողների սփյուռքյան փորձառությանը:
Նորություն 28.08.2024 Հետաքրքրվողների համար ոտորև ներկայացված է 1500-ականներից ի վեր օգտագործվող Lorem Ipsum-ի ստանդարտ տեքստի մի հատված: Ցիցերոնի «de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.32 և 1.10.33 բաժինները ներկայացված են հենց բնօրինակ տեսքով` զուգորդված 1914թ. Հ. Րաքհամի անգլերեն թարգմանությամբ:
«Նոր մեդիան փոխակերպել է հաղորդակցության անատոմիան». ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրել է «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը: Գիտական մենագրության մեջ ամփոփված են նոր մեդիայի և հաղորդակցության ոլորտի միտումներն ու նորամուծությունները, ժամանակակից մեդիային առնչվող առանցքային տեսությունները, թվային հարթակների ընձեռած հնարավորություններն ու արդի նորարարական մոտեցումները, ինչպես նաև համապարփակ գիտելիքներ ու հասկացությունների վերլուծություններ:
ԵՊՀ-ում անցկացվեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը` համախմբելով միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին ԵՊՀ-ում անցկացվեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը, որի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականները հանդես եկան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական զեկույցներով և դասախոսություններով, ներկայացրին քիմիայի ոլորտի վերջին նվաճումները և դրանց կիրառման հնարավոր բնագավառները:
ԵՊՀ-ի և «Ucom» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ucom» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, ստորագրեցին համագործակցության հուշագիր։