- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի՝ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակում, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «14/19-CIF» դրամաշնորհի միջոցներով։ Ծրագրի և կենտրոնի գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է:
Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 16-ին, իսկ նրա հենքի վրա 2021 թվականից Ֆարմացիայի ինստիտուտում գործում է Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի առաջարկած «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագիրը:
1. Արտադրական ձեռնարկությունների ջրային ռեսուրսներ, հոսքաջրեր․ քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշում (Ag, Al, As, Ba, Bi, Ca, Cd, Co, Cr, Cu, Fe, K, Mg, Mn, Mo, Na, Ni, Pb, Se, Sr, Zn, V, Li) ԳՕՍՏ Ռ 57165-2016,
2. միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղերի տարաբնույթ փորձարկումներ,
3. ջրային ամոնիակ 2814 ԳՕՍՏ 3760-79 և ըստ ներկայացված ՍՓ-ի՝ ամոնիակի զանգվածային մաս ԳՕՍՏ 3760-79 (ՍՏ ՍԷՎ 3858-82 ) կետ 4.3,
4. քլորամին 3808 ԳՕՍՏ 1692-85 և ըստ ներկայացված ՍՓ-ի՝ արտաքին տեսք ԳՕՍՏ 1692-85 կետ 4.2, ակտիվ քլորի զանգվածային մաս ԳՕՍՏ 1692-85 կետ 4.3,
5. ջրածնի գերօքսիդ 2847 00 000 0 3004 ԳՕՍՏ 177-88 և ըստ ներկայացված ՍՓ-ի՝ արտաքին տեսք ԳՕՍՏ 177-88 կետ 3.2, ջրածնի գերօքսիդի զանգվածային մաս ԳՕՍՏ 177-88 կետ 3.3, ծծմբական թթվի զանգվածային մաս ԳՕՍՏ 177-88 կետ 3.4, քացախաթթվի զանգվածային մաս ԳՕՍՏ 177-88 կետ 3.4,
Մանրամասները՝ Հավատարմագրման ազգային մարմնի կայքէջում։
Գիտաուսումնական կենտրոնը հագեցած է բարձր ճշտության գերժամանակակից սարքավորումներով՝
- ինֆրակարմիր (ԻԿ) սպեկտրաչափ,
- բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆ (ԲԱՀՔ),
- իոնային քրոմատոգրաֆ,
- գազային քրոմատոգրաֆ,
- գազային քրոմատոգրաֆ համակցված մասս-սպեկտրաչափական դետեկտորով (ԳՔ-ՄՍ),
- հեղուկային քրոմատոգրաֆ համակցված մասս-սպեկտրաչափական դետեկտորով (ՀՔ-ՄՍ),
- միկրոալիքային տարրալուծման համակարգ,
- ինդուկտիվ կապված պլազմայով օպտիկաէմիսսիոն սպեկտրաչափ (ICP-OES):
Կենտրոնի լաբորատորիայի հնարավորությունները չեն սահմանափակվում միայն հավատարմագրման ոլորտում ներառված փորձարկումներով։ Գիտահետազոտական ուղղություններով կատարվում են՝ դեղերի, կենսաբանորեն ակտիվ հավելումների և այլ պատրաստուկների որակի հսկում, իսկության հաստատում, դեղերի համասեռության, մաշվելիության, միջին կշռի, քանակական համապատասխանության վերլուծություն, նմուշների իոնային կազմի որոշում, մոնո- և դիշաքարների քանակական և որակական անալիզ, կայուն օրգանական աղտոտիչների, սպիրտների, ճարպաթթուների նույնականացում, քիրալային միացությունների ԲԱՀՔ վերլուծություն, նպատակային միացությունների իսկության հաստատում ՀՔ-ՄՍ և ԻԿ լուսաչափական մեթոդներով, պոչամբարների, ջրերի, ապարների էլեմենտային կազմի վերլուծություն, վերլուծական մեթոդների վալիդացում, չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի (ՉՏՓ) մշակում:
Կոնտակտներ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
Հեռ.՝ (+374 60) 710 425, (ներքին՝ 34-25)
էլհասցե՝ ani.chakhoyan@ysu.am, lusine_sahakyan@ysu.am