- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
Երևանի պետական համալսարանում Ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949-1950 ուստարում: 1954 թ․ Ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտների թվում էին հետագայում անվանի գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից՝ բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք: Հետագա տարիների շրջանավարտների շարքերում նույնպես մեծաթիվ հայտնի անուններ կան:
Ժուռնալիստիկայի բաժինը սկզբնապես գործել է բանասիրական ֆակուլտետի կազմում և պարբերաբար փակվել ու վերստին բացվել է նվիրյալ ու հեռատես անհատների ջանքերով։ Ի վերջո, 1999 թ․ հոկտեմբերի 1-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ, ըստ որում՝ հեռակա ուսուցման բաժինը բակալավրիատում բացվել է 2007 թ․, իսկ մագիստրատուրայում՝ 2011 թ․։ Ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են մասնագիտական բարձրորակ կրթություն՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և դառնալով պահանջված ու մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում: Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, ապա համալրում պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:
Կրթական ծրագրեր
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
ՈՒսումնական ձեռնարկ
Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ
2024
122 էջ
Հոդված
THE IMPACT OF NEW MEDIA IN THE CONTEXT OF THE TRANSFORMATION OF THE NETWORK ECONOMY
Հոդված
Переводная художественная литература в армянских журналах Тифлиса (1860– 1881)
Հոդված
ԷՎՐԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ Կրթական էկոլոգիայի խնդիրները հաղթահարելու միջոց
Կոնտակտներ
Դեկան՝ բանասիրական գիտությունների թեկնածու,
դոցենտ Նաղաշ Մարտիրոսյան
Ֆակուլտետի գրասենյակ՝
Հեռ․՝ (+374 60) 710 567,
(+374 60) 710 568
(ներքին՝ 55-67, 55-68)
Էլհասցե՝ jourfac@ysu.am