- Գլխավոր
- Կրթություն
- Շարունակական կրթություն
Շարունակական կրթություն
Շարունակական կրթության կենտրոնը մշակում և իրականացնում է ֆորմալ և ոչ ֆորմալ, երկարաժամկետ և կարճաժամկետ կրթական ծրագրեր թիրախային տարբեր խմբերի համար։ Կենտրոնը նաև կազմակերպում է հանրային դասախոսություններ, սեմինարներ, ամառային դպրոցներ ու աշխատարաններ ուսանողների, դասախոսների, հետազոտողների և այլ խմբերի համար։
Շարունակական կրթության կենտրոնն իրականացնում է ԵՊՀ դասախոսների և ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման և կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Կենտրոնի նպատակներն են․
- մշակել և իրականացնել ուսանողների համար արտալսարանային կրթական ծրագրեր,
- մշակել և իրականացնել ԵՊՀ աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստմանը և կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր,
- մշակել և իրականացնել շարունակական և լրացուցիչ կրթական ծրագրեր շահառուների լայն շրջանակի համար, կարճաժամկետ և երկարաժամկետ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր մեծահասակ սովորողների տարբեր խմբերի համար, այդ թվում՝ ներբուհական, միջբուհական, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցության շրջանակում,
- կազմակերպել հանրային դասախոսություններ, սեմինարներ, ամառային դպրոցներ և աշխատարաններ ուսանողների, դասախոսների, հետազոտողների և այլ խմբերի համար,
- կատարել հետազոտություններ, մշակել կարգեր և ծրագրեր՝ ուղղված վերոնշյալ նպատակների իրականացման արդյունավետության բարձրացմանը: