- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
Կենտրոնի մասին
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը (SSԿՀ) միջմասնագիտական նոր համակցումների հանգույց է, որտեղ կատարվում են ինֆորմատիկայի և ՏՏ ոլորտի հետազոտություններ։ Կենտրոնի գործունեության նպատակն է օժանդակել ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարմանն ու որակի ապահովմանը, ինչպես նաև ստեղծել աշխատանքի հեռանկարներ շրջանավարտների համար։
SSԿՀ կենտրոնում մշակվել են ԵՊՀ ուսումնական գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգերը։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետների հետ, անցկացվում են օտարերկրյա պրոֆեսորների և բարձրակարգ հետազոտողների վարպետության դասեր՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները:
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ՝ մագիստրոսական և ասպիրանտական։
Կենտրոնի ուսանողներն ու շրջանավարտներն աշխատում են ՏՏ ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար ընկերություններում։
Կրթական ծրագրեր
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Analytics for AI Related Applications of Multidimensional Multitape Finite Automata
Հոդված
On an Extensible Conceptual Data Model by a Non-Formal Example
Հոդված
On a Conceptual Data Model with Orientation to Data Integration
Հոդված
Determining the Degree of Fuzzy Regularity of a String
Կոնտակտներ
Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Շուքուրյան
Գործադիր տնօրեն՝
տ.գ.թ. Արթուր Ավագյան
Հեռ.՝ (+374 60) 710 044
(ներքին՝ 10-44)
Էլհասցե՝ it_center@ysu.am