Երևանի պետական համալսարանի բաց հասանելիության քաղաքականությունը մշակվել է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորված «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում» «Էրազմուս+ ՄԻՆԵՐՎԱ» (MINERVA-Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia (Ref. nr.: 597912-EPP-1-2018-1-MD-EPPKA2-CBHE-SP) of Erasmus+, the Key Action 2 Capacity Building in the field of Higher Education) ծրագրի շրջանակում:
Երևանի պետական համալսարանի բաց հասանելիության քաղաքականության մասին
ԵՊՀ բաց գիտության ռազմավարությունը 2021-2026 թթ․ ժամանակահատվածի համար
Երևանի պետական համալսարանը մշտապես ապահովում է բարձրորակ կրթական ծրագրերի մատուցում, իրականացնում է ակադեմիական-հետազոտական միջավայրում նորարարական մեթոդների կիրառումն ու տարածումը, ինչպես նաև խրախուսում է ուսանողների և աշխատակիցների շրջանում ակադեմիական կատարելագործումը։ ԵՊՀ-ն նպատակադրված է դառնալու այնպիսի կրթական հաստատություն, որը՝
- ուսանողներին առաջարկում է կրթական ծրագրեր, որոնք համահունչ են եվրոպական բարձրագույն կրթության հիմնարար սկզբունքներին և ապահովում են համապարփակ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ՝ հիմնված հետազոտության, ստեղծագործական աշխատանքի և նորարարության վրա,
- ապահովում է ուսանողների դաստիարակությունը բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով,
- մատչելի է և լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության տարբեր շերտերին։
ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի պետական համալսարանի գործունեությունը միտված է հայագիտական, բնագիտական, ճշգրիտ, հասարակագիտական ու հումանիտար գիտությունների և տեխնոլոգիական տարբեր ուղղություններով միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի ու գիտական հետազոտությունների իրականացմանը։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Երևանի պետական համալսարանը հավակնում է լինել միջազգային ճանաչում ունեցող, ուսանողակենտրոն, կրթական և հետազոտական բարձրակարգ հանրային հաստատություն, որը կնպաստի պետության և հասարակության տնտեսական կայուն զարգացմանը՝ իրականացնելով միջազգային ճանաչում ունեցող գիտահենք կրթական ծրագրեր և մրցունակ գիտական հետազոտություններ:
Բեռլինի հռչակագիր
Երևանի պետական համալսարանը լիովին հավանություն է տալիս բաց գիտությանը, բաց նորարարությանը և աշխարհի համար բաց լինելուն՝ որպես Եվրոպական հետազոտական տարածքում հետազոտական և նորարարական հիմնական ռազմավարություններից մեկին։
Հայաստանի ակադեմիական համայնքը գիտակցել է բաց գիտության սկզբունքների կարևորությունն ու առավելությունները, որոնք դրսևորվում են պետական մարմինների, ֆակուլտետների, գրադարանների, ՀԿ-ների և ամսագրերի հրատարակիչների կողմից ձեռնարկվող բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով:
Հայաստանում բուհերի հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ն միացել է «ՄԻՆԵՐՎԱ» (MINERVA) ծրագրին, որի հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ Հայաստանի բուհերում «Բաց գիտության» հիմնական սկզբունքների իրականացման համար: