ԵՊՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին (ք. Երևան, Աբովյան 52ա, Հայ բանասիրության ֆակուլտետի 1-ին հարկ, 115 սենյակ, հեռ.՝ (+374 60) 710 679, (+374 96) 710 679), որտեղ հնարավորություն ունեն ընդունվելու այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:
Օտարերկրյա ուսանողները, ընդհանուր կրթության գիտելիքների (մաթեմատիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, օտար լեզու և այլն) ամրապնդմանը զուգահեռ, սովորում են հայերեն կամ լրացնում հայոց լեզվի իրենց իմացությունը:
Ուսումնական տարվա վերջում օտարերկրյա այն ուսանողները, որոնք հաջողությամբ հանձնել են քննությունները, ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ: