- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Հայ բանասիրության ֆակուլտետ
Հայ բանասիրության ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է (1919 թ.): Նրա հիման վրա են կազմավորվել Արևելագիտության, Ռուս բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Նորաստեղծ ֆակուլտետում բանասիրական առարկաներ են դասավանդել գիտության երախտավորներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը, Գրիգոր Ղափանցյանը, Աշխարհբեկ Մելիք-Քալանթարը, Գևորգ Ասատուրը, Արսեն Տերտերյանը, գրող Կոստան Զարյանը և այլք:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական:
Հայ բանասիրությունը պահանջարկ ունեցող մասնագիտություն է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի, մասնավորապես Սփյուռքի աշխատաշուկայում: Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն ծավալելու գիտամանկավարժական գործունեություն։ Տարբեր տարիների շրջանավարտներ աշխատել և աշխատում են հանրակրթական դպրոցներում, մատենադարաններում, արտասահմանյան համալսարանների հայագիտական կենտրոններում, ձեռագրատներում, քաղծառայության ոլորտում, դատաիրավական համակարգում, թարգմանական, հրատարակչական կազմակերպություններում, խմբագրություններում և այլուր։
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԱԲԵՂՅԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԻՏԱՐԿՎԱԾ ԱՐԴԻ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Հոդված
Մանուկ Աբեղյանի «Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանը»
Հոդված
ԳՐԱԲԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԱՆՈւԿ. ԱԲԵՂՅԱՆԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ
Հոդված
Անհատի լեզուն աբեղյանական լեզվականոնարկման զուգահեռներում
Կոնտակտներ
Դեկան՝ բանասիրական գիտությունների թեկնածու,
դոցենտ Արշալույս Գալստյան
Ֆակուլտետի գրասենյակ՝
Հեռ.՝ (+374 60) 710 622
(ներքին՝ 76-22)
Էլհասցե՝ armphilology@ysu.am