ԵՊՀ աշխարհագրական և երկրաբանական ֆակուլտետները 1932 թ․ գործել են Պատմատնտեսագիտական ֆակուլտետի կազմում, այնուհետև՝ 1934 թվականից մինչև 2008 թ․,գործել են որպես առանձին ֆակուլտետներ։ 2008 թ․վերջիններիս միավորումից ձևավորվել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային խնդիրների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման, դրանց որոնման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, սեյսմոլոգիայի, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Գործում են մասնագիտական ամբիոններ, ուսումնական ու գիտական լաբորատորիաներ, Թույլ երկրաշարժերի գրանցման սեյսմիկ կայան, Օդերևութաբանական կայան և Կայուն զարգացման կենտրոն։ Կայուն զարգացման կենտրոնում կատարվում են հետազոտական աշխատանքներ սողանքային երևույթների, ջրային ռեսուրսների կառավարման, պոչամբարների բնապահպանական ռիսկերի գնահատման, հանքարդյունաբերության ուղղություններով։ Այնտեղ կազմակերպվում են աշխատաժողովներ, քննարկումներ, որոնց մասնակցում են շահագրգիռ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները ներկայացվում են ՀՀ Կառավարության համապատասխան կառույցներին:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տարբեր մասնագիտությունների գծով կազմակերպվում է օտարերկրյա քաղաքացիների՝ անգլերենով ուսուցում՝ կարճաժամկետ ծրագրով (տևողությունը՝ մինչև մեկ տարի)։ Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում ու խմբերում։ Ի թիվս այլ միջոցառումների՝ ֆակուլտետում կազմակերպվում են հանրապետական ու միջազգային գիտաժողովներ, որտեղ վեր են հանվում աշխարհագրության և երկրաբանության հիմնախնդիրները։
Ֆակուլտետը համագործակցում է արտերկրի առաջատար գիտակրթական հաստատությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ղազախստանի համալսարանների հետ։ Տեղական ու միջազգային ընդլայնված համագործակցության շնորհիվ ֆակուլտետի ուսանողներին ընձեռվում է աշխատանքի ընդունվելու հնարավորություն դեռևս ուսումնառության տարիներից։
Ֆակուլտետում ուսանողական առօրյան ավելի հետաքրքիր է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ, ինչպես նաև մեծաթիվ ուսանողներ մասնակցում են լաբորատորիաներում, ամբիոններում ու կենտրոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքների։ Գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են անվանական կրթաթոշակներ։ Փոխանակման ծրագրերի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։
Ֆակուլտետի ուսանողները պարտադիր ուսումնական պրակտիկան անցնում են ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական», «Ծաղկաձոր» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Կադաստրի պետական կոմիտեում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի բաժանմունքներում, Երևանի դպրոցներում, թանգարաններում և գործընկեր կազմակերպություններում: Ուսանողները մասնակցում են ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավների:
Բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ֆակուլտետի գործընկեր «Գեոկոսմոս» ընկերությունում, «GIZ» գերմանական կազմակերպությունում, ՀՀ կադաստրի կոմիտեում, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարություններում, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում, գիտահետազոտական և չափագրման կենտրոններում, զբոսաշրջային ինդուստրիայի, սոցիալ-մշակութային ծառայություններ մատուցող, երկրաբանական, հանքարդյունահանող, կապի և հաղորդակցության, մանրածախ առևտրի բազմաթիվ ձեռնարկություններում։
ԵՊՀ 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելություն
Հիմնական փուլի մրցույթով ընդունվածներ | Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթով ընդունվածներ |
---|---|
Անվճար ուսուցմամբ ընդունվածներ Վճարովի ուսուցմամբ ընդունվածներ Արտոնությամբ ընդունվածներ Արարատյան բակալավրիատ | Անվճար ուսուցմամբ ընդունվածներ Վճարովի ուսուցմամբ ընդունվածներ Արտոնությամբ ընդունվածներ Արարատյան բակալավրիատ |
Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ: Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում, իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Lorem Ipsum-ի տարատեսակներ: