|
«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագիծը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը:
KPI4HE նախագծի մասին
Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:
Ծրագրի առանցքային դրույթը ազգային և ինստիտուցիոնալ վարչակազմի, որոշումներ կայացնողների, դասավանդողների ու հետազոտողների կարողությունների զարգացումն է՝ ԳԱՑԱՇ-ին ինտեգրելու կայուն զարգացման նպատակներին համապատասխան՝ որպես բարձրագույն կրթության կառավարման և համալսարանական կառավարման պրակտիկայի, ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի ապահովման գործիք:
Մանրամասները՝ նախագծի պաշտոնական կայքէջում:
«Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) եռամյա նախագծի համակարգողը Մանակավարժական համալսարանն է․ ներգրավված է 13 բուհ և կազմակերպություն Հայաստանից և արտերկրից՝ Չեխիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա և այլն։
T4GREEN նախագիծը նպատակ ունի բարեփոխել ուսուցիչների կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերին:
Նախագիծը միտված է բարեփոխելու ուսուցման մեթոդները, իրագործելու հանրակրթության ազգային նպատակներն ու աջակցելու կրթական ոլորտի՝ կանաչ և թվային անցմանը:
T4GREEN նախագծի մեկնարկային համաժողովը տեղի է ունեցել Մանակավարժական համալսարանում:
Համաժողովի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այստեղ՝ https://aspu.am/en/content/aspu_hosts_t4green_project_kickoff_conferenc…
|
2023 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս +» «T-GREEN» «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը։ Նախագիծը տևելու է 3 տարի: Այն համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։
«T-GREEN» նախագիծն ուղղված է բուհերում իրականացվող հետբակալավրի կրթությանն անհրաժեշտ բարեփոխումներին, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։
Նախագծի մեկնարկային առցանց հանդիպման ընթացքում (4-5 ապրիլի, 2023թ.) ներկայացվեցին նախագծի հիմնադրույթները, անդրադարձ կատարվեց առանձին գործողությունների փաթեթներին, ներկայացվեցին աշխատանքների կատարման պատասխանատուները և ժամկետները։
ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Լեհաստանում կայացած հանդիպմանը
«Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում ս.թ. նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները:
Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման շրջանակում ծրագրի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի մշակման չափորոշիչները, մասնագիտական որակավորման մարտահրավերները, կրկնակի կամ համատեղ իրականացվող գիտական աստիճանների վերաբերյալ կանոնակարգերը:
Հանդիպման ժամանակ Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի պատմությունը, ապա անդրադարձել եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ ընդգծելով «Chat GPT»-ին և միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը:
|
CLUVEX-ը (Վիրտուալ փոխանակումների կլիմայի համալսարան; 2023-2026) եռամյա ծրագիր է, որն իրականացվում է Ֆինլանդիայի, Դանիայի, Ուկրաինայի և Հայաստանի չորս համալսարանների կողմից՝ Ֆինլանդիայում հիմնված արվեստի և գիտության ոչ առևտրային ասոցիացիայի հետ միասին:
CLUVEX-ի թեմատիկ ոլորտներն են՝ Կլիմայի գործողություն, Շրջակա միջավայր և պահպանություն, Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն և «Կանաչ» հմտություններ: CLUVEX-ը կազմակերպում է վիրտուալ սեմինարներ և նպաստում` համալսարանի ուսանողների մասնակցությանը Կլիմայի համալսարանի MOOC-ներին:
CLUVEX ծրագրի մասին
CLUVEX-ի հիմնական նպատակն է համախմբել Եվրոպայի և Հարևան Արևելքի համալսարանների ուսանողներին՝ ներգրավելով նրանց կլիմայի հմտությունների ուսուցման մեջ, որի շրջանակում կուսումնասիրվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմացման գաղափարները և կանաչ օրակարգը, ինչպես նաև միջառարկայական (կանաչ, ճկուն) հմտությունները:
CLUVEX-ի հիմնական գործունեությունը` վիրտուալ փոխանակում ինտերակտիվ առցանց դասընթացների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին համատեղ աշխատելու փոքր խմբերով՝ քննարկելով կլիմայի փոփոխության հստակ թեմաներ:
CLUVEX հիմնադրամ, ներդրում և ցանց՝ նախագծի հիմքում մթնոլորտային գիտությունների հետազոտություններն են և առցանց վիրտուալ հարթակ Կլիմայի համալսարանը (Climate University), որը հիմնվել է Հելսինկիի համալսարանի կողմից: Կլիմայի համալսարանը փորձարկվել է 2018 թ. Ֆինլանդիայի 25 բարձրագույն ուսումնական հաստատություններում։ VE գործունեությունը ընդգրկվելու է Կլիմայի համալսարանի ինտերակտիվ էլեկտրոնային բարձրագույն կրթության դասընթացների շարքում, որին կմասնակցեն 2500 մասնակիցներ:
Նախագծի նորույթն այն է, որ արվեստի և գիտության գործընկեր «BioArt Society»-ն կներկայացնի գեղարվեստական տեսակետներ այն մասին, թե ինչպես է ժամանակակից արվեստը ձգտում նպաստելու կլիմայի փոփոխության վերաբերյալ հանրային դիսկուրսին՝ VE դասախոսությունների և ստեղծագործական վարժությունների միջոցով: Ծրագիրը կիրականացվի 50%-ով. այնպես, որ մասնակիցների կեսը լինի Դանիայի և Ֆինլանդիայի համալսարաններից, օրինակ՝ եվրոպական համալսարաններից, իսկ մյուս կեսը՝ Ուկրաինայի և Հայաստանի համալսարաններից (որպես Արևելյան հարևանության երկրներ): Ծրագիրը կօգտագործի իր ցանցերը, ինչպիսիք են Una Europa-ն, Եվրոպական 11 համալսարանների դաշինք, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Եվրոպայում և Արևելյան հարևանության «Գլոբալ կամպուս» նախաձեռնությունը՝ բազմազանության հիման վրա այլ մասնակիցների ներգրավելու համար:
Հիմնական վերջնարդյունքը՝ ձևավորել «կլիմայի երիտասարդ դեսպանների սերունդ», որն իրավասու է ստեղծելու կլիմայի իրազեկման և կայունության ռազմավարություն սեփական կազմակերպություններում: Նախագիծը մեծ անելիք ունի COVID-19-ի հաղթահարման ուղղությամբ, որտեղ պարզ չեն, թե դեմ առ դեմ շփումները երբ կդառնան բնականոն: Այսպիսով, այս համագործակցությունը լրացնում է ֆիզիկական շարժունակության ներկայիս հնարավորությունները կլիմայի փոփոխության հետազոտությունների մեջ, որտեղ Արևելյան Հարևանությունը հատկապես կարևոր դեր է խաղում գլոբալ առումով, և նոր «Կլիմայի բանագնացները» կարող են ապահովել անհրաժեշտ փորձը աշխատաշուկայում:
Հիմնական նպատակները
1) Համախմբել և միավորել Եվրոպայի և Հարևան Արևելքի համալսարանների ուսանողներին և ներգրավել նրանց կլիմայական հմտությունների և սոցիալական հմտությունների ուսուցման մեջ,
2) մշակել և նախագծել նոր, հարմարեցված վիրտուալ փոխանակման հայեցակարգ կլիմայական կրթության և ուսուցման համար,
3) վերապատրաստել նոր միջնորդների և մոդերատորների կլիմայի իրավասությունների և վիրտուալ փոխանակումների համար ճկուն հմտությունների վերաբերյալ,
4) վերապատրաստել համալսարանի ուսանողներին՝ որպես համայնքային կլիմայի դեսպաններ ներկայանալու համար,
5) ընդլայնել և տարածել տեղեկություններ վիրտուալ փոխանակման մասին որպես հզոր գործիք, որը համախմբում է աշխարհագրական տարբեր վայրերում գտնվող ուսանողներին:
Գործընկերներ
UH-INAR – Հելսինկիի համալսարան, Մթնոլորտային և Երկրային համակարգերի հետազոտությունների ինստիտուտ, Հելսինկի, Ֆինլանդիա
OSENU – Օդեսայի պետական էկոլոգիական համալսարան, Օդեսա, Ուկրաինա
TSNUK – Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Կիև, Ուկրաինա
ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան
UCPH – Կոպենհագենի համալսարան, Կոպենհագեն, Դանիա
BioArt – ԲիոԱրթ հասարակություն, ՀԿ, Հելսինկի, Ֆինլանդիա
Փորձագետների խորհրդատվական խորհուրդ (EAB)
Փորձագետների խորհրդատվական խորհուրդը (EAB) ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում ղեկավար կոմիտեին: EAB-ի հրավիրյալ անդամները նաև ծառայում են որպես դեսպաններ իրենց ցանցերում ՎԵ հայեցակարգի ավելի լայն տարածման համար: EAB-ի անդամները հրավիրված են համապատասխան մարմինների 4 ներկայացուցիչների բաշխման և ունեն փորձ և առաջնորդություն միջազգային կրթական ցանցերում:
Դոկտոր Յինկա Ռ. Ադեբայո, WMO Կրթության և ուսուցման տնօրինության տնօրեն և WMO անդամների սպասարկման և զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն, Շվեյցարիա
Դոկտոր Վիլֆրան Մուֆումա Օկիան, WMO Տարածաշրջանային կլիմայի կանխատեսման ծառայությունների բաժնի ղեկավար, Ժնև, Շվեյցարիա
Դոկտոր Կիրսի Լատոլա, Օուլուի համալսարանի Թուլեի ինստիտուտի հետազոտությունների համակարգող և UArctic ցանցի փոխնախագահ, Ֆինլանդիա
Դոկտոր Կատյա Լաուրի, UH-ի հետազոտությունների տնօրեն, Ֆինլանդիա «Մթնոլորտային կենսոլորտի ուսումնասիրություններ (ABS)» Սկանդինավյան համալսարանի ֆակուլտետային ցանցի ղեկավար
Ուսանողների խորհրդատվական խորհուրդ (SAB)
Ուսանողների խորհրդատվական խորհուրդը (SAB) խորհրդատվություն է տրամադրում ծրագրի իրականացման վերաբերյալ: SAB-ը բաղկացած է տասը ուսանողներից՝ 50-50% գենդերային սկզբունքով:
Ծրագրի հատուկ նպատակներն են ԱլԳ երկրներում «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ համատեղ մագիստրոսական ծրագրի համար մշակել նորարարական ուսումնական ծրագիր և կառավարման մեխանիզմներ՝ Համատեղ ծրագրերի հավատարմագրման եվրոպական մոտեցման շրջանակներում (Բոլոնիայի հռչակագիր, Երևան 2015թ.): Մշակված համատեղ ծրագիրը կհամապատասխանի ԵՄ որակի չափանիշներին և համատեղ մագիստրոսական ծրագի հավատարմագրում ձեռք կբերի միջազգային և ազգային մակարդակներում՝ Ավստրիայի Որակի ապահովման և հավատարմագրման գործակալության (AQ Ավստրիա) և գործընկեր երկրներում որակի ապահովման ազգային գործակալությունների միջոցով:
Ծրագիրը նախատեսում է բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ համատեղ մագիստրոսական ծրագրի համար
բազմակողմ, նորարարական կառավարման և դասավանդման մեթոդների իրականացման համար, ինչպես նաև համատեղ վիրտուալ կրթական տարածք ստեղծելու միջոցով ուժեղացնել բուհերի կարողությունները։
Ծրագիրը նպատակ ունի ներգրավվել միջազգային քաղաքական գիտության ոլորտում՝ տարածման, համագործակցային հետազոտությունների միջոցով:
Ծրագրի տևողություն․ 36 ամիս (2024 հունվար-2027 սեպտեմբեր):
Ծրագրի համակարգող՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ:
Ծրագրի մասնակիցներ՝
1. Երևանի պետական համալսարան (ՀՀ)
2. Եվրասիա միջազգային համալսարան (ՀՀ)
3. Զալցբուրգի Փարիզ Լոդրոն համալսարան (Ավստրիա)
4. Սկոպյեի Սբ․Կիրիլ և ՄԵթոդիուսի համալսարան (Հս․ Մակեդոնիա)
5. Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիի անվ պետական համալսարան (Վրաստան)
6. Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարան (Ուկրաինա)
7. «Կիևո-Մոգիլյովյան ակադեմիա» ազգային համալսարան (Ուկրաինա)
Ասոցացված գործընկերներ`
1. Բիշքեկի ԵԱՀԿ ակադեմիա (Ղրղզստան)
2. Եվրոպական հարևանության խուրհուրդը (Բելգիա)
3. Բաց կառավարման ակադեմիա (Վրաստան)
4. Քաղաքագիտության միջազգային ասոցիացիան (Կանադա)
5. Վրաստանի քաղաքագիտության ասոցիացիան (Վրաստան)
6. LOUAIZE- Նոտր Դամ համալսարան (Լիբանան)
Ծրագրի մասին ավելի մանրամասն այստեղ՝ https://erasmusplus.am/course/curriculum-development-joint-ma-program-i…
ReGard-ը երեքամյա նախագծի է, որի նպատակն է ստեղծել կանաչ և կայուն միաջավայր, որի շնորհիվ կրթական նոր որակ և առաջընթաց կգրանցեն Հայաստանի և Մոլդովայի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող ուսանողները:
Ծրագրին մասնակցում են 12 համալսարան 5 երկրներից:
Ծրագրի մեկնարկային հանդիպման մասին տեղեկատվությունն այստեղ՝ https://shorturl.at/fnuzC
«Էրազմուս+» ծրագիր՝ 617695-EPP-1-2020-1-ES-EPPKA2-CBHE-JP
«Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակումը և հետազոտական ցանցերի ամրապնդումը աշխարհում տարածված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2021-2024» («ԳԵՈԹԱԿ») ծրագիր
Ծրագրի նպատակներն են.
- զարգացնել հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերը աշխարհում տարածված տեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում,
- ամրապնդել Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և կառավարման կազմի միջև հետազոտությունների և նորարարությունների ոլորտում առկա հարաբերությունները,
- ձևակերպել Ղրղզստանի և Հայաստանի պահանջները աշխարհում տարածված տեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետազոտությունների և մշակումների հարցում,
- ստեղծել հետազոտական ծրագրի ցանց մասնակից յուրաքանչյուր գործընկեր երկրի համար, որով հնարավոր կլինի համաձայնեցնել և իրագործել նորարարական նախագծեր և հետազոտական ուղղություններով համատեղ աշխատանքներ,
- կատարել գործողություններ GIT հետազոտական լաբորատորիաների բարելավման և (կամ) վերազինման ուղղությամբ,
- վերապատրաստել գործընկեր երկրների մասնագետներին GIT-ի այն թեմաներով, որոնք հատուկ հետաքրքրություն ունեն տարածաշրջանային նորարարության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից,
- գործընկեր երկրներում դասավանդողներին և կրթական գործընթացը կազմակերպողներին տրամադրել Բոլոնիայի գործընթացի չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության տարբեր թեմաներով գիտելիքներ և հմտություններ,
- ստեղծել հետազոտական ծրագրի ցանց մասնակից յուրաքանչյուր գործընկեր երկրի համար, որով հնարավոր կլինի համաձայնեցնել և իրագործել նորարարական նախագծեր և հետազոտական ուղղություններով համատեղ աշխատանքներ,
- զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը համալսարանի միջև համագործակցությունը և համատեղ ծրագրեր իրականացումը, որոնք գործընկեր երկրներում կդառնան կայուն զարգացման կարևոր հիմքեր,
- գործընկեր երկրների միջև փորձի և հեռանկարների փոխանակման նպատակով ստեղծել նախադրյալներ, որոնց նպատակն է լուծել սոցիալ-տնտեսական առկա խնդիրները և խթանել հետազոտական նոր ռազմավարությունների զարգացումը:
Ծրագրում ներառված կազմակերպություններն են՝
1. Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան- UPV, Իսպանիա (ծրագրի համակարգող),
2. Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ- KTH, Շվեդիա,
3. Լյուբլյանսկի համալսարան, Սլովենիա,
4. Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա,
5. Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
6. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,
7. Երևանի պետական համալսարան,
8. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե,
9. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
10. Ղրղզստանի պետական շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության համալսարան,
11. Ղրղզստանի երկրաբանության, լեռնային գործերի և բնական ռեսուրսների պետական համալսարան,
12. Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
13. Օշի տեխնոլոգիական համալսարան, Ղրղզստան,
14. Ղրղզստանի Հանրապետության քարտեզագրական-գեոդեզիական պետական ծառայություն, Ղրղզստան։
Ծրագրի միջտարածաշրջանային մոտեցումը հիմնված է Հայաստանի ևՂրղզստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների և հետազոտությունների բնագավառների համադրության վրա, ինչպես նաև այն համոզմունքի վրա, որ հեռանկարների փոխանակումը կբարձրացնի նրանց փոխադարձ ներուժը և կնպաստի ոլորտի զարգացմանը։
Ծրագրի պաշտոնական կայքէջ՝ https://geotak.webs.upv.es/։
|
Երևանի պետական համալսարանը մասնակցում է «Ագրարագիտության տեսական կողմնորոշվածությամբ գործնական ուսուցում» «Էրազմուս+ KA-2 TOPAS» ծրագրին։
Ծրագրի նպատակն է համալրել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության բարձրագույն կրթության ոլորտում առկա այն բացը, որը ժառանգվել է նախկին ԽՍՀՄ-ից, ինչպես նաև ներմուծել և կատարելագործել մասնագիտական ուղղվածությամբ, գործնական նշանակությամբ ծրագրեր, որոնք հիմնված են ուսուցման արդի փորձի և ունակությունների վրա:
Ծրագրի նպատակն է․
- նոր և նախկին շրջանավարտներին հաղորդել արդի և ճկուն տեսական ու գործնական գիտելիքներ,
- ապահովել թափանցիկություն ագրարային կառավարման տարբեր ծրագրերի իրականացման գործում,
- խթանել համագործակցությունը համալսարանների և շահագրգիռ կողմերի (ագարակներ, գյուղատնտեսության ոլորտի միություններ և արդյունաբերական կազմակերպություններ) միջև,
- աշխատանքային միջավայրում կազմակերպել և իրականացնել գործնական ուղղվածությամբ դասընթացներ,
- մասնակիցներին տալ աշխատաշուկայի պահանջների վերլուծության և որոշումներ կայացնելու ունակություններ։
Ծրագրի արդիականությունը և կատարման արդյունավետությունը գնահատվում են նախասահմանված ցուցանիշներով, որոնք վերաբերում են զարգացմանը և ստացված արդյունքներին։ Առաջարկված ցուցանիշների շարքում առանձնացված են ուսանողներին, դասախոսներին և գործատուներին վերաբերող այնպիսի գնահատականներ, որոնք հնարավորություն են տալիս որոշելու մասնակիցների՝ ունկնդրած դասընթացներից բավարարվածության աստիճանը։ Բավարարվածության այդ ցուցանիշները հետևյալն են․
- նոր ուսումնական պլաններին և որակավորման նոր պահանջներին վերաբերող սանդղակային գնահատականը, որով որոշվում է գործատուների և դասախոսների բավարարվածության աստիճանը,
- դասախոսի դասավանդման ունակությունների սանդղակային գնահատականը, որով որոշվում է ուսանողների բավարարվածության աստիճանը,
- ստացած գիտելիքներից ուսանողների բավարարվածությունը որոշող գնահատականը,
- դասախոսի կողմից դասավանդման արդի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ ուսանողի գնահատականը,
- դասավանդման արդի տեխնոլոգիաների առկայությունից դասախոսի բավարարվածության գնահատականը։
Համաձայն «TOPAS»-ի պահանջների՝ ծրագրին մասնակցող համալսարաններում կատարվել է հետազոտություն՝ հիմնված հարցումների վրա, որին հաջորդել է արդյունքների համեմատական վերլուծություն։ Հարցումների անցկացման նպատակով նախապես մշակվել են երեք տարբեր հարցաթերթեր՝ ուսանողների, դասախոսների և գործատուների համար։ Կատարված հետազոտությունները հնարավորություն են տվել գնահատելու հարցումներին մասնակցող երեք կողմերի բավարարվածության աստիճանը դասավանդման տեխնոլոգիաների կիրառությունից, ստացված գիտելիքների մակարդակից, արդիականությունից և գործնական ուղղվածությունից։
ԵՊՀ-ում կատարված հետազոտությունը տպագրվել է «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերում» և ներկայացվել «TOPAS» ծրագրի շրջանակում կազմակերպված գիտաժողովներում։
Կատարելով ծրագրի պահանջները՝ ԵՊՀ մասնակիցները պատրաստել են՝
- ագրարային տնտեսագիտության առցանց դասավանդման դասընթացներ,
- ագրարային տվյալների բազայի կառավարման տեղեկատվական համակարգ,
- ագրարային տվյալների առցանց (ագարակի դաշտային տվյալների հաղորդումը սերվերին) հաղորդման մոբայլ հավելված։
«TOPAS» ծրագրի շրջանակում ԵՊՀ մասնակիցների ներկայացրած (Power Point) տեսանյութերը․
- Restructuring of agricultural economy education in YSU:
Master program in Data Science for Agriculture Business. - Data collection for Machinery-Data.
- Assessment of teachers activities to organize student centered classes at YSU.
- The Desktop application has been written in Scala programming language.
- Distributing between students envelopes with results of assessments related to their written answers to previous questions (peer learning).
- Distributing classroom study materials one week before the lecture and discussing these with students during the lecture (flipped learning).
ԵՊՀ-ում «TOPAS» ծրագրի համակարգող՝ Արամ Առաքելյան։
«Էրազմուս+ KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology (ABioNet)
586136-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP
ABioNet ծրագրի նպատակներն են․
- մշակել գործընկեր համալսարաններում գիտահենք մագիստրոսական նոր ծրագրեր,
- ինտեգրել մոդուլներն ուսանողական ստարտափներում, որոնք հիմնված են կենսաբանական հենք ունեցող արտադրության վրա և կապի գեներատոր են կենսաարտադրության և կրթական ոլորտների միջև,
- մշակել շահագրգիռ տարբեր կողմերի համար կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերելու կենսամթերքի մշակման և արտադրության հմտություններ:
Տևողություն |
48 ամիս (2017-2021)
|
Ֆինանսավորման ծավալ
|
974.325 € |
Համակարգող |
Հելլենիկ միջազգային համալսարան (ՄՀՀ), Սալոնիկ, Հունաստան |
Շահառուներ
|
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Երևան, Հայաստան Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Երևան, Հայաստան Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ), Գյումրի, Հայաստան Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), Գավառ, Հայաստան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
ԵՄ գործընկեր համալսարաններ |
Դրեզդենի տեխնիկական համալսարան, Դրեզդեն, Գերմանիա Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան, Պորտո, Պորտուգալիա Տերամոյի համալսարան, Տերամո, Իտալիա |
Ծրագրի կայքէջ |
|
ԵՊՀ նորությունների հղումներ |
http://ysu.am/quality/hy/1404988744/new/69249 http://ysu.am/news/hy/New-modules-in-faculty-of-biology |
Դոկտորական կրթության վերափոխումը Հայաստանում՝ ակադեմիայի արդյունաբերության և ԵՄ գործող պրակտիկայի պահանջներին համահունչ (ARMDOCT)
Պաշտոնական կայքէջ՝ http://armdoct.com/media/
Ծրագիրն ուղղված է գործընկեր համալսարաններում հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով ասպիրանտական ծրագրերի ստեղծմանը՝ նպաստելով հանրային առողջապահության հիմնահարցերի կարգավորման գործում բժշկական և սոցիալական մոտեցումների ինտեգրմանը:
1. Ծրագրի անվանումը՝
Ասպիրանտական ծրագրեր՝ հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների գծով
(Doctoral Programmes in Public Health and Social Sciences (DPPHSS))
2. Ծրագրի համարը՝ 597977-EPP-1-2018-1-AM-EPPKA2-CBHE-JP(2018-3051/001-001)
3. Ծրագրի տևողությունը՝ 2018-2021
4. Ծրագրի համակարգող՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
5. Ծրագրի մասնակիցները․
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ՀՀ,
- Երևանի պետական համալսարան, ՀՀ,
- Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան,
- Վրաստանի համալսարան, Վրաստան,
- Բաբեշ-Բոլյայի համալսարան, Ռումիանիա,
- Գոթենբուրգի համալսարան, Շվեդիա,
- Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարան, Ավստրիա,
- Սլովակիայի բժշկական համալսարան, Սլովակիա,
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
- Վրաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։
6. Ծրագրի նկարագիրը․
Ծրագիրն ուղղված է գործընկեր համալսարաններում հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով ասպիրանտական ծրագրերի ստեղծմանը՝ նպաստելով հանրային առողջապահության հիմնահարցերի կարգավորման գործում բժշկական և սոցիալական մոտեցումների ինտեգրմանը:
Այն 2010-2013 թթ․ իրականացված նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Վերջինս ուղղված էր գործընկեր համալսարաններում հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով մագիստրոսական ծրագրերի ստեղծմանը:
Նշյալ ծրագրի հաջող իրականացումից հետո առաջացավ կրթական ծրագրերի հաջորդականությունն ու տրամաբանական զարգացումն ապահովելու անհրաժեշտություն, որն էլ պլանավորվում է իրականացնել սույն ծրագրի միջոցով:
7. Ծրագրի հիմնական նպատակները․
- Գործընկեր համալսարաններում հիմնել հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով ասպիրանտական ծրագրեր,
- խթանել հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի մասնագետների համագործակցությունը հանրային առողջապահության և սոցիալական հիմնահարցերի կարգավորման գործում,
- ապահովել նախորդիվ իրականացված ծրագրի շարունակականությունն ու հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով կրթության շարունակական զարգացումը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք ծրագրի կայքէջ՝ http://dpphss.am/։
Մոդեստ նախագծի ընդհանուր նպատակներն են Եվրոպական բարձրագույն կրթականան և հետազոտական հարթակում ընդլայնել ասպիրանտական ուսումնասիրությունների համագործակցության մակարդակը գործընկեր պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
1. Ծրագրի անվանումը
Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը (MODEST)
Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies (MODEST)
2.Նախագծի համար 598549-EPP-1-2018-1-LV-EPPKA2-CBHE-JP
3.Ծրագրի տևողությունը 2018-2021
4.Ծրագրի համակարգողը
Լատվիայի համալսարան
5. Ծրագրի մասնակիցները
1. Լատվիայի համալսարան, Լատվիա
2. Երևանի պետեկան համալսարան, ՀՀ
3. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ՀՀ
4. Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ
5. Լոնդոնի Բրունելի համալսարան, Միացյալ Թագավորություն
6. Հելսիկիի Յիլոպիստո համալսարան, Ֆինլանդիա
7. Ջագիելլոնսկա համալսարան, Լեհաստան
8.Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարան, Բելառուս
9. Պոլոցկի պետական համալսարան, Բելառուս
10. Գրոդնոյի Յանկա Կուպալա պետական համալսարան, Բելառուս
11. Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ (պետական համալսարան), Ռուսաստան
12. Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան, Ռուսաստան
13. Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարան, Ռուսաստան
14.Բարձրագույն մասնագիտական դասընթացի հաստատության դաշնային պետական կրթական բյուջե, Ռուսաստան
6. Ծրագրի նկարագիրը
Մոդեստ նախագծի ընդհանուր նպատակներն են Եվրոպական բարձրագույն կրթականան և հետազոտական հարթակում ընդլայնել ասպիրանտական ուսումնասիրությունների համագործակցության մակարդակը գործընկեր պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
Նախագծի հիմնական նպատակներն են`
- զալցբուրգյան սկզբունքներին և BFGU խորհրդատվությանը համապատասխան` օգտագործելով նոր դասավանդման մեթոդներ, բարելավել ասպիրանտուրայի շրջանավարտների որակը և աշխատունակությունը համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում` արդիականացնելով ասպիրանտական կրթության միջազգայնացումը, ինչպես նաև բարձրացնել շարժունության մակարդակը:
- համաձայն Բոլոնիայի գործընթացի՝ հեշտացնել գործիքակազմի համադրումն ու կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և ադմինիստրատիվ անձնակազմի համար, ովքեր զբաղվում են ասպիրանտների վերապատրաստմամբ:
- զարգացնել հետազոտական և կրթական անձնակազմի հմտությունները, նրանց վերապատրաստել ուսուցման նոր մեթոդներով, ստեղծել ժամանակակից ուսուցման և հետազոտության համար միջավայր, որը կլինի ուսանողակենտրոն մոտեցման և մրցակցային ծրագրերի զարգացման հիման վրա
- ստեղծել ասպիրանտական ուսումնական կենտրոններ գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, բարելավել ասպիրանտական կրթության և հետազոտական ծառայությունների կառուցվածքն ու ներքին պոտենցիալը, ինչպես նաև ապահովել դրանց կայունությունն ու համագործակցությունը ԵՄ գործընկեր երկրների հետ:
7. Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 983,975€
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք նախագծի պաշտոնական կայքէջ`https://www.modest.lu.lv, https://www.emodest.eu/
Uեմինար Erasmus+ MODEST ծրագրի շրջանակներում (մայիսի 27-28, 2020թ., Zoom հարթակ)
2020թ.-ի մայիսի 27-28-ը Erasmus+ MODEST ծրագրի շրջանակում (Zoom հարթակում) տեղի ունեցավ “Ասպիրանտների վերապատրաստման ու հետազոտության մեթոդաբանության կազմակերպումն ու կառավարումը” խորագրով հեռավար սեմինար, որի կազմակերպիչներն էին Հելսինկիի (UHEL) և Լոնդոնի Բրյունելի համալսարանները(BUL): Սեմինարի իրականացմանն ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև MODEST նախագծի բոլոր գործընկեր համալսարանները:
Միջոցառումն ի սկզբանե ծրագրված էր իրականացնել Hyytiälä անտառային հետազոտական կայանում (Ֆինլանդիա), սակայն COVID-19-ի պատճառով, տեղափոխվեց վիրտուալ հարթակ:
Ընդհանուր առմամբ գրանցվել էին ավելի քան 160 մասնակից, որոնցից 130-ն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան սեմինարին: Մասնակիցները միջազգային մասշտաբի գիտնական-պրոֆեսորներ, հետազոտողներ, դասավանդողներ, գիտության թեկնածուներ, մենեջերներ, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ (14 գործընկեր համալսարաններից) էին:
Սեմինարը բաղկացած էր 5 նստաշրջաններից, որոնք իրականացվում էին բանավոր և խորհրդակցական ձևաչափով:
1-ին նիստին քննարկվեցին լատվիական, լեհական, բրիտանական և ֆիննական ընդլայնված կրթության մեջ տեխնոլոգիաների օգտագործման փորձը, ասպիրանտների գիտական գործունեության կազմակերպումն ու գնահատումը, ասպիրանտների ու մագիստրատուրայի ուսանողների հետազոտական գործունեության արդյունավետ հեռավար պլանավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաև ասպիրանտների վերապատրաստման ադմինիստրատիվ կազմակերպումը: 2-րդ նիստի ընթացքում Erasmus+ MODEST նախագծի Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին ասպիրանտուրայի ուսանողների կարիքներն `առաջարկելով ստեղծել ասպիրանտական վարժանքների կենտրոններ, որտեղ տնային աշխատանք-հանձնարարականների միջոցով կկազմակերպվեն վերոհիշյալ կենտրոնների կառավարումը: 4-րդ նիստը նվիրված էր միջազգային թիմի կողմից մշակված Erasmus+ MODEST ծրագրի գործընթացի (թվով 14 կետ) ներկայացմանը, որը բաղկացած է երեք փուլերից ` հետազոտություն, դասավանդում և կրթություն, համագործակցություն և հաղորդակցություն: 3-րդ և 5-րդ նիստերին իրականացվեց փորձի փոխանակում:
Յուրաքանչյուր օրվա վերջում, մասնակիցներին սեմինարի արդյունավետության վերաբերյալ, իրականացվում էր անհատական առցանց հարցում:
Սեմինարի ամբողջական տեսաձայնագրությունն ու հավելյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինեն սույն հղմամբ` https://www.emodest.eu/index.php/meetings/11-training-on-organization-and-management-of-doctoral-training-and-research-methodology։
Ամռան ընթացքում միջհամալսարանական թիմերը շարունակելու են վերոհիշյալ ծրագրի կուրսերի վերամշակման գործընթացը:
2020 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցավ «Erasmus+ MODEST» դոկտորանտուրայի ուսանողների մասնակցությամբ երկրորդ քննարկում-սեմինարը, որը վերաբերում էր սթրեսի կառավարմանը:
Քննարկման թեմաներն էին սթրեսը, որոնք են սթրեսի տեսակները, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ սթրեսը մարմնի, մտածողության, հույզերի և գործողությունների վրա: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնելու սթրեսի առաջացման պատճառների վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները, բարելավելու սթրեսի կառավարման հմտությունները, որպեսզի հետագայում, տարբեր իրավիճակներում, հնարավոր լինի հաղթահարել այն: Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև այն փաստը, որ սթրեսն ի հայտ է գալիս ոչ միայն բացասական զգացումների արդյունքում, այլև դրական հույզերի և իրադարձությունների, ինչպիսիք են, օրինակ, ամուսնությունը, կրթությունը և այլն:
Սեմինարին մասնակցում էին «Erasmus+ MODEST» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները:
Առավել մանրամասն ներկայացնում ենք սույն հղմամբ՝ https://www.facebook.com/modestmodernization/posts/3079340982184445
«Erasmus+ MODEST» (8-15 December 2020)
Տեղեկացնում ենք, որ 2020 թ. դեկտեմբերի 8-ին և 15-ին (starting 14:00 pm of Helsinki time) «Erasmus+ MODEST» նախագծի գործընկերների կողմից «Zoom» հարթակում (https://helsinki.zoom.us/j/476604639) կիրականացվի ասպիրանտական (PhD) ծրագրերի ցանցային զարգացման իրավիճակի վերաբերյալ ներկայացում. C «Հաղորդակցություն և համագործակցություն» և A «Հետազոտություն»:
Առավել մանրամասն՝ https://www.emodest.eu
https://www.facebook.com/modestmodernization/posts/3476829989102207
https://www.facebook.com/modestmodernization/posts/3483712338413972
https://www.facebook.com/modestmodernization/posts/3493636390754900
https://www.facebook.com/modestmodernization/posts/3493636390754900
MODEST zoom event on PhD courses development for Strand-C “Communication and Cooperation”
MODEST zoom event on PhD courses development for Strand-A “Research”
MODEST zoom event on PhD courses development for Strand-B “Teaching and Learning”
MODEST ծրագրով դոկտորանտուրայի ուսանողների և ասպիրանտների համար տեղի են ունեցել/ունենալու մի շարք վեբինարներ և դասախոսություններ (https://drive.google.com/file/d/1hxzpwEaK6fCFIHy5asiWo42rw-Ck2iyX/view?usp=sharing):
Փետրվարի 4-ին (at 10:00 o'clock LV time) տեղի է ունենալու ևս մեկ դասախոսություն, որին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://drive.google.com/file/d/14q76Ul59_TbqF504oIeHCsJH6y1s-GXO/view?usp=sharing:
2021թ.-ի փետրվարի 11-ին Erasmus + MODEST ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տարեկան ժողով, որի ընթացքում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայացած ծրագրային պարապմունքներն, ինչպես նաև քննարկվել և կարևորվել են 2021 թ.-ի համար նախատեսված իրականացվելիք հաջորդիվ քայլերը:
Չնայած COVID19 համավարակին, ամբողջ թիմի համար անցյալ տարին բավական ծանրաբեռնված է անցել, իրականացվել են մի շարք գործողություններ ասպիրանտական կրթության զարգացման ոլորտում, օրինակ` մշակվել է վերլուծական զեկույց եվրոպական համակարգող և ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ. ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությունը Ֆինլանդիայում, Լատվիայում, Լեհաստանում և Միացյալ Թագավորությունում, ընդհանուր ուշադրության կենտրոնում է պահվել նաև ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությանը Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում):
Թիմը, ստեղծելով ասպիրանտների ցանց, սկսել է իր առաջին գործողությունները:
Բացի այդ իրականացվել են 8 վեբինար ասպիրանտական որոշ արդիական հոդվածների վերաբերյալ, օրինակ՝ սթրեսի կառավարում, աշխատանքահեն ուսումնառություն, ասպիրանտական թրեյնինգ կենտրոնների կազմակերպում ևն:
MODEST թիմը սկսել է սերտորեն համագործակցել ARMDOCT ծրագրի հետ, քանի որ երկու ծրագրերի նպատակն է ամրապնդել ասպրանտական կրթության որակը:
Ինչպես նշեց ծրագրի համակարգող Ինգա Շենդերեն 2021թ.-ի հիմնական նպատակն է լինելու ասպիրանտական կրթության թրեյնինգ կենտրոնների զարգացումը, պիլոտային դասընթացների և ուսանողական ցանցի ստեղծումն ու ամրապնդումը: Ինչպես նաև կազմակերպվելու են ամառային դպրոցներ ըստ ուսանողների կարիքների: Չնայած առկա դժվարություններին՝ թիմը շատ դրական է տրամադրված հետագա գործողությունների և ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում:
Կարևոր աշխատանք էր վերապատրաստման դասընթացների զարգացումը, որոնք հարմարեցված էին համալսարանների կարիքներին, օրինակ՝ հետազոտության մեթոդաբանությունը և հետազոտության ձևավորումը, նախագծերի կազմումը, նախագծերի կառավարումը և ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև հետազոտությունների, կառավարման հմտությունների վաճառքը և այլն:
Erasmus + MODEST նախագծի նպատակը ասպիրանտական կրթության գիտական արդիականացումն է Եվրոպական երկրների և Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի միջև:
Ծրագրի ավելի ընդգրկուն նպատակն է ընդլայնել գործընկեր պետությունների բուհերի միջև Եվրոպական գործընկերության (EHEA) և Եվրոպական հետազոտական համագործակցության (ERA) շրջանակներում ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթության հնարավորությունները:
Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև ներկայացված հղումներից՝
https://www.emodest.eu,
https://www.facebook.com/modestmodernization:
2021թ.-ի մարտի 18-ին, ժամը 12.00-ին (LV time, «Zoom» հարթակ) մեկնարկելու է Erasmus + MODEST (Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies) ծրագրի «Հետազոտության մեթոդոլոգիա. հիպոթեզի կարգավորումից մինչ հրապարակում» խորագրով հերթական առցանց վեբինարը (տևողությունը մեկ ժամ):
Վեբինարն ընդգրկելու է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Scopus» և «Web of Science» տվյալների շտեմարաններում հետազոտական հիպոթեզերի ու գրականության պլանավորումը, ամենօրյա հետազոտական գործունեությունը և հետազոտության արդյունքների մշակումը: Վերջում քննարկվելու են հետազոտությունների արդյունքները, իսկ հաջողվածները կներկայացվեն հրատարակման:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/ACfi5PnmfjPgQC6y5:
Erasmus + MODEST նախագծի նպատակը եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում բնական գիտությունների բնագավառում դոկտորանտուրայի արդիականացումն է:
Ծրագրի նպատակն է ակտիվ միջբուհական համագործակցությունը եվրոպական հետազոտական տարածաշրջանում (ERA):
2021թ.-ի ապրիլի 8-ին, ժամը 15:30 տեղի է ունենալու MODEST (Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies) նախագծի «Հետազոությունների առևտրայնացում» խորագրով վեբինարը:
Կառավարությունները և ակադեմիական հաստատությունները ընդունել են քսաներորդ դարի վերջին հետազոտությունների կարևորությունը: Ներկայումս տնտեսական աճի հիմնական շարժիչներից է հանդիսանում գիտելիքը, որը պահանջում է մեծ ներդրումներ կրթության և վերապատրաստման ոլորտում:
MODEST նախագծի շրջանակներում մշակվել է «Հետազոտությունների առևտրայնացում» վերապատրաստման դասընթացը: Դասընթացի ընթացքում ներկայացվելու են պիլոտային ծրագրերի մասնակիցների ուսումնառութունն ու փորձառությունը:
Բանախոսներն են՝ Դիլբար Սուլթանովան (KNRTU, Ռուսաստոն), Անդրեյ Մատերուխինը (MIIGAIK, Ռուսաստան) և Տատյանա Կալգանովան (BUL, ՄԹ).
Վեբինարը նախատեսված է գործընկերների, ինչպես նաև այլ համալսարանների աշխատողների, դասախոսների և ուսանողների համար, ում հետաքրքրում է նմանատիպ դասընթացների ներառումը հետբուհական դասընթացներում:
Մասնակցության համար՝ https://drive.google.com/file/d/1VPT1Xt5BlJl3CS09bZgeMCH4ghbqcnkU/view?usp=sharing,
https://zoom.us/j/92276804586?pwd=eWRmaXVXbHBWckR5N3JKUWsxdGVIUT09 (Meeting ID: 922 7680 4586, Passcode: 292115)
2021թ.-ի մայիսի 20-ին (at 2 PM (Yerevan time)) "Erasmus + MODEST" (Modernization of Doctoral Education inScience and Improvement of Teaching Methodologies) նախագծի շրջանակում տեղի է ունենալու վեբինար՝ «Զալցբուրգյան հիմունքներ. կառուցվածքային զարգացում 3-րդ փուլ» խարագրով:
Վեբինարի ընթացքւոմ մասնակիցները քայլ առ քայլ ուսումնառություն են ստանալու Զալցբուրգյան հիմունքների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև բացահայտելու են Հայաստանի համալսարաններում ուսումնառության խնդիրների առկայությունը փորձելուվ լուծումներ առաջարկել:
Վեբինարը վարելու է ԵՊՀ Գիտական քաղաքականության վարչության ղեկավար Երանուհի Մանուկյանը:
Վեբինարին կարող են մասնակցել գիտնականներ, ասպիրանտներ, ինչպես նաև հիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Մասնակցության համար (Zoom)
https://zoom.us/j/96056469247?pwd=N1c0N0wwRlY1cVl2azRCblY3UkltUT09
Meeting ID: 960 5646 9247
Passcode: 572470
Erasmus+ MODEST ծրագրի շրջանակում կկազմակերպվի «Հետազոտությունների առևտրայնացում» խորագրով վեբինար, որը տեղի է ունենալու 2021 թ. մայիսի 25-ին (at 5 PM (LV time)):
Վեբինարի ընթացքում ուսումնասիրվելու է գիտելիքների առևտրայնացման գործընթացը: Վեբինարի կարևոր թեմաները կլինեն նաև առևտրայնացման հետազոտությունների, լավագույն փորձի և համալսարանների ընդհանուր սխալների վերաբերյալ ակնարկ:
Բանախոսն է Ռեյնիս Լասմանիսը, ով նախկինում աշխատում էր Լատվիայի ներդրումների և զարգացման գործակալությունում որպես գիտության առևտրայնացման բաժնի վարիչ և գիտության առևտրայնացման մեծ փորձ ունի: Նա գնահատել է հանրային հետազոտական հաստատությունների ավելի քան 100 նորաստեղծ և գիտության վրա հիմնված բիզնես գաղափարներ: Որպես Ռիգայի տեխնիկական համալսարանի հրավիրյալ դասախոս՝ նա լատվիացի և օտարերկրյա ուսանողների համար դասավանդում է «Startup Development» դասընթացը:
https://drive.google.com/file/ (գրանցման համար)
https://zoom.us/j/94620340719 (zoom-link)
Meeting ID: 946 2034 0719
Passcode: 146548:
Հունիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում Erasmus + MODEST ծրագրի շրջանակներում Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի (KNRTU) կողմից կազմակերպվել է գործընկերության հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել է խառը ձևաչափով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի և Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ: Հունիսի 1-ին KNRTU- ում մասնագիտական հաղորդակցության օտար լեզուների ամբիոնում տեղի ունեցավ դոկտորանտուրայի ուսուցման առաջին կենտրոնի (DTC) բացման արարողությունը: Տեղի ունեցավ նաև վիրտուալ այց Լատվիայի համալսարան: Հունիսի 2-ին մասնակից համալսարանների նեկայացուցիչները ներկայացրին մի շարք շնորհանդեսներ: Բանախոսները զեկուցեցին դոկտորանտների համար մշակված դասընթացների մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցներն այցելեցին Ֆիզիկական և կոլոիդային քիմիայի բաժին: Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և KNRTU- ի միջև: Հունիսի 3-ին հանդիպման մասնակիցները ներկայացրին իրենց զեկույցներn, ապա քննարկեցին հետագա անելիքները:
Առավել մանրամասն ներկայացնում ենք սույն հղմամբ՝ https://www.facebook.com/modestmodernization/posts/3980504892068045:
MINERVA նախագիծը միտված է նպաստելու հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների ներդրմանը Մոլդովայի և Հայաստանի բուհերում: Հանրամատչելի գիտությունը, նորարարությունը, աշխարհին բաց լինելը Եվրոպական հետազոտական տարածքում (ARA) հետազոտական և նորարարական ռազմավարության հիմնական թիրախներից մեկն է:
1.Ծրագրի անվանումը՝
Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում (ՄԻՆԵՐՎԱ)
Համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս + ծրագրի կողմից
Strengthening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia (MINERVA)
Co-funded by the Erasmus + Programme of the European Union
2.Ծրագրի համարը՝
597912-EPP-1-2018-1-MD-EPPKA2-CBHE-SP (2018-2935/ 001-001)
3.Ծրագրի տևողությունը՝
2019-2022թթ.
4.Ծրագրի համակարգողը
Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա
5.Ծրագրի մասնակիցներ
1. Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա
2. Մոլդովայի բժշկության և դեղագործության համալսարան
3. Մոլդովայի պետական տեխնիկական համալսարան
4. Մոլդովայի ռեկտորների խորհուրդ
5. Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարություն
6. Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
8. Երևանի պետական համալսարան
9. Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան
10. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
11. Լյեժի համալսարան, Բելգիա
12. Մարկոնիի համալսարան, Իտալիա
13. Վալենսիայի համալսարան, Իսպանիա
14. Կոտ դ’Ազուր համալսարան, Ֆրանսիա
15. Մոնպելիի համալսարան, Ֆրանսիա
16. Եվրոպական քաղաքականության մշակման և հետազոտության ինստիտուտ, Սլովենիա
6. Ծրագրի նկարագիրը
MINERVA նախագիծը միտված է նպաստելու հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների ներդրմանը Մոլդովայի և Հայաստանի բուհերում: Հանրամատչելի գիտությունը, նորարարությունը, աշխարհին բաց լինելը Եվրոպական հետազոտական տարածքում (ARA) հետազոտական և նորարարական ռազմավարության հիմնական թիրախներից մեկն է:
Գիտության հանրամատչելիությունն արդյունավետ հիմք է հանդիսանում հետազոտությունների թափանցիկության, տարածման, արդյունավետ համագործակցության և հաշվետվողականության ապահովման համար:
Մոլդովայի և Հայաստանի ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է հանրամատչելի գիտության սկզբունքների կարևորությունը և առավելությունը, որոնք դրսևորվում են պետական մարմինների, կրթական համակարգերի, գրադարանների, հասարակական կազմակերպությունների, գիտական ամսագրերի հրատարակիչների կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով:
Այնուամենայնիվ, նշյալ կառույցների նորարարական ու հետազոտական աշխատանքների ոչ համակարգված բնույթը, չափանիշների ոչ լիարժեք փոխըմբռնումը, հստակ օրենսդրության աջակցության բացակայությունն այս նախաձեռնությունները դարձնում են անարդյունավետ և մեկուսացված համաշխարհային ինտեգրման տեսանկյունից:
MINERVA նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է բարելավել մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկայի և հասարակության համար հետազոտողների պատրաստմանը և նրանց կարիերայի զարգացմանը:
7. Ծրագրի գործողությունները՝
- մշակել հանրամատչելի գիտության ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականություն, կանոնակարգեր, ուղեցույցներ, խթաններ Մոլդովայի և Հայաստանի համար,
- ստեղծել համալսարանական թվային պահոցներ նախագծի Մոլդովայի և Հայաստանի գործընկեր բոլոր համալսարաններում և խթանել դրանց ենթակառուցվածքային զարգացումը և փոխգործակցությունը,
- աջակցել գիտնականների հետազոտական կարողությունների զարգացմանը՝ հանրամատչելի գիտության սկզբունքների կայուն իրականացման միջոցով,
- ընդլայնել հանրային ներգրավվածությունը և բարձրացնել հաշվետվողականությունը հատկապես պետական ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների շրջանակում:
8. Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 979,989.00 €
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք նախագծի պաշտոնական կայքէջ` http://minerva-project.ase.md/en/
Տեղեկացնում ենք, որ MINERVA ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 7-8-ին, ԵՊՀ-ում կրթության հասանելիության վերաբերյալ միջազգային գիտաժողովը: Մանրամասները կից:
2021 թ. հոկտեմբերի 20-ին
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2021թվ Հոկտեմբերի 20-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության վերաբերյալ՝ ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ներկայացվել է հանրամատչելի գիտության կոնցեպտը, վեր հանվել դրա հմնական խնդիրները, ներկայացվել է նաև հանրամատչելի տեղեկատվության գաղափարը, դրա ստանդարտները:
2021 թ․ հոկտեմբերի 27
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2021թվ Հոկտեմբերի 27-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության վերաբերյալ՝ ԵՊՀ ուսանողների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ներկայացվել է հանրամատչելի գիտության կոնցեպտը, վեր հանվել դրա հմնական խնդիրները, ներկայացվել է նաև հանրամատչելի տեղեկատվության գաղափարը, դրա ստանդարտները հանրամատչելի հասանելի ամսագրերը:
2021 թ․ նոյեմբերի 11-ին
INFORMATION SESSION ON MINERVA PROJECT
Տեղեկացնում ենք, որ 2021թվ նոյեմբերի 11-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար MINERVA ծրագրի վերաբերյալ՝ ԵՊՀ աշխատակիցների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում տրվել է է MINERVA ծրագրի ընդհանուր նկարագիրը, ներկայացվել դրա նպատակները, ծրագրի վերջնարդյունքները:
17 նոյեմբեր, 2021 թ․
ORGANIZE AND CAREER DEVELOPMENT SESSION
Տեղեկացնում ենք, որ 2021թվ Նոյեմբերի 17-ին MINERVA (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Կարիերաի զարգացման և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվական սեմինար՝ ԵՊՀ ուսանողների և աշխատակիցների համար.
Սեմինարի ընթացքում ներկայացվեց ORCID (Open Researcher and Contributor ID), ծրագիրը, դրա կիրառությանհիմնական ուղիները, ինչպես նաև կարևորությունը:
Նոյեմբեր 25
INFO SESSION ON MINERVA
Տեղեկացնում ենք, որ 2021թվ նոյեմբերի 11-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար MINERVA ծրագրի վերաբերյալ՝ ԵՊՀ ուսանողների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում տրվել է է MINERVA ծրագրի ընդհանուր նկարագիրը, ներկայացվել դրա նպատակները, ծրագրի վերջնարդյունքները:
ՆՈՅԵՄԲԵՐ 29
SEMINAR SESSION ON HRS4R
2021թվ., նոյեմբերի 29-ին ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետազոտական 406 լսարանում հիբրիդային ձևաչափով տեղի ունենացավ հանդիպում-քննարկում ԵՊՀ երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում կատարված քայլերը, ընթացիկ գործողությունները։
Հանդիպմանը ներկայացնվել է նաև "HRS4R development programme" ծրագրի հնարավորությունները և այն փոփոխությունները, որոնք մատնանշվելու են ծրագրի ավարտին Երևանի պետական համալսարանում։
Դեկտեմբեր 14, 2021 թ․
SEMINAR SESSION ON HRS4R FOR STAFF
Տեղեկացնում ենք, որ 2021թ-ի դեկտեմբերի 14-ին MINERVA (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը հետազոտողների համար թեմայով տեղեկատվական սեմինար՝ ԵՊՀ աշխատակիցների համար:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց GAP վերլուծությունը և գործողությունների ծրագիրը: Քննարկվել են աշխատանքային պայմանների և սոցիալական ապահովության հարցեր, ինչպես նաև, ղեկավարումն ու կառավարչական պարտականություններ (Supervision and management):
Դեկտեմբեր 16, 2021 թ․
SEMINAR SESSION ON HRS4R FOR STAFF
Տեղեկացնում ենք, որ 2021թ-ի դեկտեմբերի 16-ին MINERVA (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը հետազոտողների համար թեմայով տեղեկատվական սեմինար՝ ԵՊՀ աշխատակիցների համար:
Սեմինարի ընթացքում քննարկվել են էթիկական և մասնագիտական ասպեկտներ, ինչպես նաև թրեյնինգների և ուսուցման հարցեր:
Հունվարի 19, 2022 թ․
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2022թ-ի հունվարի 19-ին MINERVA (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության վերաբերյալ՝ ԵՊՀ ուսանողների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ներկայացվել է հանրամատչելի գիտության կոնցեպտը, դրա գնահատումը, հանրության հասանելիությունը, կիրառումը, էությունը:
Փետրվարի 9, 2022 թ․
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2022թ-ի փետրվարի 9-ին MINERVA (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար՝ հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության վերաբերյալ:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ներկայացվել է հանրամատչելի գիտության ռազմավարությունը: Քննարկվել է ռազմավարության առաջնայնությունները, ռազմավարական նպատակները:
Ներկայացվել է նաև ռազմավարության մշտադիտարկումը և գնահատումը:
Մայիսի 18, 2022 թ․
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2022թվ մայիսի 18-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար հետազոտության և հանրամատչելի գիտության վերաբերյալ՝ ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների/հետազոտողների համար:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ներկայացվել է MINERVA նպատակները և գործունեությունը, բաց գիտության կոնցեպտը, բաց գիտության գնահատումը, ինչպես նաև՝ ԵՊՀ բաց գիտության ռազմավարությունը:
Սեպտեմբերի 14, 2022 թ․
INFORMATION SESSION ON RESEARCH AND OPEN SCIENCE
Տեղեկացնում ենք, որ 2022թ-ի մայիսի 18-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար հետազոտության և հանրամատչելի գիտության վերաբերյալ՝ ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների/հետազոտողների համար:
Հանդիպման ընթացքում ներկաացվել են բաց գիտության ինստիտուցիոնալ քաղաքականություններն ու խթանները, ԵՊՀ թիմի իրականացրած աշխատանքները, ակադեմիական էթիկայի և գրագողության կանխարգելման ծրագրի ներդրման, ԵՊՀ-ում հետազոտական բազայի ստեղծման և գործարկման ուղղությամբ քայլերը: Նեկայացվել է նաև Բաց հասանելիության ինստիտուցիոնալ քաղաքականությունը և մշտադիտարկումը:
Սեպտեմբերի 19, 2022 թ․
SEMINARS FOR RESEARCHERS, JOURNAL EDITORS, AND POSSIBLE FUNDERS IN YSU
Տեղեկացնում ենք, որ 2022թ-ի սեպտեմբերի 19-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում ԵՊՀ հետազոտողների, ամսագրերի խմբագիրների համար տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՊՀ շտեմարանների և բաց հասանելիության հարթակի ստեղծման և զարգացման հեռանկարները, ակադեմիական էթիկայի և գրագողության կանխարգելման ծրագրի ներդրման քայլերը, ԵՊՀ-ում հետազոտական բազայի ստեղծում և գործարկումը, ինչպես նաև Գիտական հրապարակումների մեթոդաբանությունը:
Սեպտեմբերի 28, 2022 թ․
Training for Researchers
Տեղեկացնում ենք, որ 2022թվ սեպտեմբերի 19-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում ԵՊՀ հետազոտողների համար տեղի ունեցավ սեմինար-քննարկում:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հանրամատչելի գիտության ռազմավարությունը, Հանրամատչելի գիտության հարթակները, դրա SWOT անալիզը, ինչպես նաև հետազոտության Էթիկական ստանդարտները, Մտավոր սեփականության կանոնադրությունը:
Հոկտեմբերի 9, 2022 թ․
SEMINARS FOR RESEARCHERS, JOURNAL EDITORS, AND POSSIBLE FUNDERS IN YSU
Տեղեկացնում ենք, որ 2022թվ հոկտեմեբրի 9-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակներում ԵՊՀ հետազոտողների, ամսագրերի խմբագրողների համար տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են բաց գիտության ինստիտուցիոնալ քաղաքականություններն ու խթաններ, ԵՊՀ թիմի իրականացրած աշխատանքները, միջազգային գիտական շտեմարանները և հնարավորությունները հետազոտողների համար, ԵՊՀ հետազոտական հարթակի ստեղծման ուղղությամբ քայլերը:
Հոկտեմբերի 20, 2022 թ․
TRAINING FOR YOUNG RESEARCHERS ON SKILLS
Տեղեկացնում ենք, որ 2022թվ հոկտեմբերի 20-ին MINERVA (Strenghening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի շրջանակում ԵՊՀ երիտասարդ հետազոտողների (ասպիրանտների և հայցորդների) համար կազմակերպվել է սեմինար-քննարկում տարբեր հմտությունների վերաբերյալ:
Սեմինար-քննարկմանը ներկայացվել են փոխանցելի հմտությունները՝ ինչպես զարգացնել հետազոտողների վերլուծական և քննադատական կարողությունների: միջազգային գիտական շտեմարանները և դրնցից օգտվելու հնարավորությունները հետազոտողների համար, ԵՊՀ հետազոտական հարթակի գործարկումը:
Նախագիծ թիվ` 585760
2017 թ-ին Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ERASMUS+ ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի ներկայացրած «Փոփոխություն լսարանում. Նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագիծը արժանացավ հավանության և ստացավ եռամյա ֆինանսավորում 2018-2020 թթ. համար:
Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավարներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է նաև բարձրագույն կրթության գլոբալ համակարգում։
Նախագծի հիմնական նպատակն է.
Բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային ու լավագույն փորձի տարածմանը:
Նշված նպատակին հասնելու համար նախագծում նախատեսված է հետևյալ խնդիրների լուծումը՝
- նպաստել դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացմանը գործընկեր բուհերում՝ զարգացնելով աշխատակազմի և վերապատրաստողների կարողությունները, արդիականացնելով ենթակառուցվածքները և ներմուծելով դասախոսների վերապատրաստման նորարարական ծրագրեր,,
- բարձրացնել գործընկեր բուհերի դասախոսական կազմի կարողությունները՝ զարգացնելով նրանց դասավանդման նորարարական հմտությունները և կոմպետենցիաները,
- հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուլ ակադեմիա՝ որպես դասախոսների և ուսանողների վիրտուալ հարթակ, որոնք հետաքրքրված են բաց կրթական ռեսուրսների օգտագործմամբ և փոխանակմամբ,
- նպաստել դասավանդման և ուսումնառության նորարարական և արդիական մեթոդների տարածմանը՝ գործընկեր երկրների բուհերում:
Նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստրիայի մի շարք առաջատար համալսարաններ:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք նախագծի պաշտոնական կայքէջ` https://printel.am/
http://www.ysu.am/uploaded/ARM_PRINTeL_1st_Webinardocx_1.pdf
Նախագիծը բաղկացած է 16 համալսարաններից` չորսը ծրագրի մասնակից երկրներից (Լեհաստան, Գերմանիա, Բուլղարիա և Իտալիա), չորսը` Ղազախստանից, չորսը` Հաայաստանի Հանրապետությունից, չորսը` Իսրայելից, ինչպես նաև՝ համապատասխան ոլորտում երկու շահագրգիռ կողմերից՝ 1-ը Ղազախստանից, մյուսը`Իսրայելից և Գերմանիայում տեղակայված ECM spin-off ընկերությունից:
Նախագծի ընդհանուր նպատակն է աջակցել ՀՀ-ում, Ղազախստանում և Իսրայելի թիրախային համալսարաններում միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձրագույն կրթության (HE) արդիականացմանը ոլորտի նոր զարգացումներին, աշխատաշուկայի պահանջարկին և Բոլոնյան գործընթացին՝ համապատասխան երկփուլ ուսումնական ծրագրի նորարարության միջոցով:
Ծրագրի արտադրանք/արդյունքներն են`
- միկրո-, նանոէլեկտորնիկայի ոլորտում ընթացիկ ծրագրերի/ուսումնական ծրագրերի (BA, MA) վերանայում/վերլուծություն,
- միկրոէլեկտրոնիկայի, ներառյալ ECTS ընթացիկ ծրագրերի/ուսումնական ծրագրերի նորացում,
- միկրո-, նանոէլէկտրոնիկայի, ներառյալ soft skills հմտությունների վերաբերյալ 11 նոր հիմնական ուսումնական ծրագրերի և 3 փոխանցելի մոդուլների զարգացում` համապատասխանեցված ինստիտուցիոնալ և հավատարմագրված ազգային մակարդակով,
- նոր դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական ծրագրերի զարգացում, հրատարակում և ձեռքբերում,
- Web պլատֆորմի զարգացում,
- MicLabs- համար փաստաթղթերի պատրաստում, սարքավորումների ձեռքբերում/տեղադրում, նոր ուսումնական ծրագրի և մեթոդոլոգիայի ոլորտում ակադեմիական/ոչ-ակադեմիական դասավանդողների վերապատրաստում, MicLabs-ում գործարկվող նոր ուսումնական ծրագրերի վերաբերյալ վարպետության դասերի անցկացում,
- նոր ուսումնական ծրագրում ուսանողների պիլոտային ուսուցում՝ Miclabs-ի կիրառմամբ, MicSO-ի հիմնում` սարքավորման ձեռքբերման/տեղադրման փաստաթղթերի կատարելագործում,
- անձնակազմի վերապատրաստում, MicSO-ի ցանցավորում,
- բուհի և աշխատաշուկայի միջև ավելի սերտ փոխանակման խթանում՝ աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով,
- բարելավել վերապատրաստումը միկրո/նանո էլեկտրոնիկայի ոլորտում` խթանելու կրթված երիտասարդության աշխատանք գտնելու հնարավորությունը: Ակադեմիական բովանդակությունը` 14 ուսումնական պլաններ և մոդուլներ, ներառյալ ECTS միկրո - նանո էլեկտրոնիկայի բնագավառում` նորացված դասավանդման մեթոդների եւ ժամանակակից ուսումնական միջավայրի օգտագործմամբ:
DOCMEN-ի նպատակները՝
- կատարելագործել բարձրագույն ուսումնական հաստատության որակը և ընդլայնել աշխատաշուկայի ու հասարակության միջև կապը,
- զարգացնել բուհերում մրցակցության և հմտությունների մակարդակը` նոր և նորարարական կրթական ծրագրերի մշակման միջոցով,
- աջակցել ՀՀ-ում, Իսրայելում և Ղազախստանում թիրախային բուհերի արդիականացմանը և միջազգայնացմանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում` երկփուլ ուսումնական ծրագրի նորարարության միջոցով,
- վերլուծել կրթական պահանջները միկրո և նանո-էլեկտրոնիկայի ոլորտում` խնդրի և աշխատանքի վերլուծության և ընթացիկ ուսումնական ծրագրի վերանայման միջոցով,
- լրամշակել ընթացիկ ուսումնական ծրագիրը Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում,
- զարգացնել, իրականացնել և հավատարմագրել ուսումնական ծրագիրը, ներառյալ ECTS,
- բարելավել կապը գործընկեր պետությունների բուհերի և աշխատաշուկայի միջև:
11 հիմնական ուսումնական ծրագրեր/մոդուլներ՝
- ULSI սարքեր և տեխնիկայի նոր մոդելավորում,
- ECAD միկրոսիստեմների համար,
- բիո-նանոէլեկտրոնիկական սարքեր կենսազգայունության համար,
- նանո/միկրոէլեկտրոնիկական ինտերֆեյսներ գլխուղեղի ուսումնասիրության համար,
- Nanoscale ինտեգրված սխեմաների դիզայն,
- նանոմատերիալներ,
- միկրոէլեկտրոնիկայի բնագավառում փաթեթավորման տեխնոլոգիաները,
- «Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաները որպես էներգիայի այլընտրանքային արդյունքներ»,
- գերհաղորդիչ նյութերի տեխնոլոգիաներ եւ կիրառություններ,
- գործնական ուսումնական ծրագիր միկրոէլեկտրոնիկայի և տվյալների փոխանցման բնագավառում,
- միկրոէլեկտրոնիկայի ինժեներիայի խնդիրների նորարարական լուծումներ` օգտագործելով TRIZ մեթոդը:
3 փոխադրելի ուսումնական ծրագրեր/մոդուլներ՝
- արդյունավետ հաղորդակցություն խմբերի հետ, պրեզենտացիայի տեխնիկական հմտություններ,
- գոյատևում աշխատաշուկայում (կարիերայի կառավարում),
- նախագծի կառավարում (բիզնես պլանավորում, մարքետինգ, կատարողականություն):
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ կայքէջ՝ http://www.docmen-project.pl/
Նախագիծ թիվ` 574273
ERASMUS+ CBHE նախագիծ՝ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը, C3QA» վերնագրով
«C3QA» նախագծի նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում:
Ծրագիրը ներառում է 20 հաստատություն՝ Հայաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակի ապահովման կառույցներ և Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունները:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք նախագծի պաշտոնական կայքէջ` http://c3-qa.com
|
Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը։