07․04․2023
Սիրելի՜ կանայք,
սիրով շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ։
Առանձնահատուկ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում համալսարանական կանանց և շնորհակալություն հայտնում արդյունավետ գործունեության, մասնագիտական նվաճումների, սիրո և նվիրումի համար։
Իմացե՛ք, որ ձեր ջերմությամբ, հոգատարությամբ, ձեր աշխատանքով ու արարումներով դուք կյանքը դարձնում եք շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ: