08․03․2023
Սիրելի՛ կանայք,
սիրով շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որը հրաշալի առիթ է անդրադառնալու օրվա խորհրդին ու շնորհակալություն հայտնելու ձեր անգնահատելի ներդրումների ու ձեռքբերումների համար։
Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են հավասար տեսանելիություն, պատասխանատվություն ու մասնակցություն հանրային ու մասնավոր կյանքի բոլոր բնագավառներում, իսկ այս ամենին հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է որակյալ կրթություն, որն ունի հասարակական արժեքները խթանելու և կարծիքներ ձևավորելու հսկայական ներուժ։
ԵՊՀ-ն՝ որպես մտքի, առաջընթացի, զարգացման կենտրոն, պետք է լինի առաջատարը մարդկանց միջև հավասարության, խտրականության բացառման և արժանապատիվ ու արդյունավետ աշխատանքային պայմանների ապահովման գործում։ Այս տեսանկյունից ուրախությամբ պետք է փաստեմ, որ ԵՊՀ-ում կրթության ու գիտության կազմակերպման գործընթացներում ակտիվորեն ներգրավված են կանայք, որոնք գրանցել են բազմաթիվ հաջողություններ և այժմ էլ շարունակում են աչքի ընկնել նոր նվաճումներով ու ձեռքբերումներով՝ բարձր պահելով համալսարանի անունը։
Սիրելի՛ կանայք, շնորհակալություն եմ հայտնում ձեզ արժեքավոր այն ամենի համար, ինչ ստեղծել եք մինչ այժմ, այն չմարող ոգևորության ու համառութան համար, որոնց շնորհիվ այսօր շարունակում եք ստեղծել ու ստեղծագործել, այն սիրո ու ջերմության համար, որոնց արդյունքում միջավայրը դարձնում եք առավել ոգեշնչող ու սիրելի։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։