08․03․2022
Սիրելի՛ կանայք,
սիրով և սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ընտանեկան ջերմություն, բարօրություն և նորանոր հաջողություններ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել համալսարանական գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել արդյունավետ գործունեության, մասնագիտական նվաճումների, սիրո և նվիրումի համար։
Մեծ է ձեր ներդրումն ավելի արդար ու կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու, իրավագիտակից քաղաքացիներ ու որակյալ մասնագետներ պատրաստելու գործում։ Մանկավարժական, կրթական ու գիտական ձեր գործունեությունը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն մեր բուհի, այլև մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար։
Ձեզ հետ միասին մեր Մայր բուհում մենք ձևավորելու ենք ջերմ ու ստեղծագործ միջավայր, որտեղ կյանքի կկոչվեն նոր գաղափարներն ու կիրագործվեն երազանքները։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։