Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1936 թ. հուլիսի 17-ին ՀԽՍՀ Արթիկի շրջանի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ) Մեղրաշեն գյուղում: 1953 թ. ավարտել է Էջմիածնի շրջանի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ) Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
1962 թ. պաշտպանել է թեկնածուական, 1971 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1989 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թ.՝ ակադեմիկոս:
1958-1959 թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ասիստենտ, 1959-1971 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1971-1974 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1974-1989 թթ.՝ տնօրենի տեղակալ և բաժնի վարիչ, 1989-1991 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն:
1991-1993 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր: 1992-1997 թթ. ղեկավարել է ԵՊՀ ֆունկցիաների տեության ամբիոնը, 1997-2006 թթ.՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, 2007-2016թթ. եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 2016-ից ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի վարիչն է:
Հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս անալիզի, մոտավորությունների տեսության բնագավառում: Հեղինակ է 50-ից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ՝ «Степенные ряды: аналити ческое про должение и локализация особенностей» (М., 1991) մենագրության:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 11 ատենախոսություն:
2003 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
2013 թ. պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով