24․01․2024
Այսօր նշվում է Կրթության միջազգային օրը, որը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ անդրադառնալու կրթության ընձեռած անսահման հնարավորություններին ու որակյալ կրթություն տրամադրելու ԵՊՀ հանձնառությանը։
Մեր համալսարանում մենք հավատում ենք կրթության փոխակերպող ուժին, ինչպես նաև դրա միջոցով երազանքներն իրականացնելու, հմտությունները կատարելագործելու և ներուժը բացահայտելու, զարգացնելու ու այն արդյունավետորեն կիրառելու կարելիությանը, և հենց դրա համար է, որ մենք շարունակաբար ձգտում ենք բարձրացնել մեր կողմից տրամադրվող կրթության որակը:
ԵՊՀ-ում կրթությունը ինքնաբացահայտման ու շարունակական աճի ճանապարհորդություն է, ուստի այստեղ յուրաքանչյուր դասախոսության, հետազոտական նախագծի ու տարաբնույթ ծրագրերի միջոցով մենք փորձում ենք ուսանողներին տրամադրել ոչ միայն գիտելիք, այլև կարողություն՝ ուրվագծելու ու կյանքի կոչելու իրենց երազած ապագան։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս խորհրդանշական այս օրվա կապակցությամբ։ Թող կրթությունը մշտապես լինի բոլորիս առաջնահերթությունը։