Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոն
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոնն զբաղվում է հասարակագիտական, սոցիոլոգիական և հումանիտար գիտահետազոտական և կրթական ծրագրերի ներդրմամբ և իրականացմամբ:
Կենտրոնը կատարում է տեղական ու միջազգային դոնոր կազմակերպությունների հետ գիտակրթական ծրագրերի, դաշտային հետազոտական աշխատանքների և հետազոտական արդյունքների մշակում և վերլուծություն:
Կենտրոնում կիրառվում են հետազոտական նորագույն մեթոդները՝ դրանք համադրելով հիմնարար ու կիրառական հասարակագիտական հետազոտությունների կազմակերպման և կատարման ավանդույթների հետ։
Սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոնի գործունեության նպատակներն են՝
- խթանել Հայաստանում հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
- գիտահետազոտական ծրագրերում ներգրավել հետազոտողների լայն շրջանակ,
- գիտահետազոտական ծրագրերի ներդրման միջոցով նպաստել ԵՊՀ հետազոտական ներուժի և շահագրգիռ կազմակերպությունների, միջազգային ու տեղական կառույցների միջև համագործակցության ձևավորմանը,
- կազմակերպել և կատարել սոցիալական բնույթի հետազոտություններ և հանրային կարծիքի ուսումնասիրություն,
- հետազոտական նորագույն մեթոդներով իրականացնել ԵՊՀ գիտական, կրթական, կառավարման, վարչական գործունեությանն ուղղված հետազոտություններ,
- առաջարկներով հանդես գալ ԵՊՀ ներքին գործընթացների որակի, ձևի բարելավման վերաբերյալ, նպաստել բարեփոխումներին,
- տրամադրել հետազոտական արդյունքներ և փորձագիտական խորհրդատվություն պետական ու ոչ պետական, տեղական ու միջազգային կազմակերպություններին, անհատներին ու սոցիալական խմբերին,
- կազմակերպել, իրականացնել կրթական, գիտական միջոցառումներ և տարաբնույթ դասընթացներ՝ ներգրավելով ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին,
- ներկայացնել կատարված հետազոտությունների արդյունքները, կազմակերպել և իրականացնել դրանց քննարկմանն ուղղված կլոր սեղաններ, աշխատաժողովներ և այլ միջոցառումներ,
- կատարել բարձրագույն կրթության որակի գնահատում և մշտադիտարկում, ԵՊՀ-ի նորարարական ծրագրերի արդյունավետության գնահատում,
- գործադրել ջանքեր՝ ուղղված Հայաստանում հետազոտական համայնքի համախմբմանը: