«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի և (կամ) անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ գերմաներեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ
6. ուսումնառության համաձայնագիր,
7. գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական,
8. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան (research plan) (ասպիրանտների/հայցորդների համար),
9. նախնական հրավեր-նամակ ընդունող կողմից (pre-acceptance letter) (ասպիրանտների/հայցորդների համար):
Գերմաներենի (անգլերենի) դասընթացներին հնարավորէ ծանոթանալ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ), հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան