«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մեսսինայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն ասպիրանտների համար («Մշակութաբանություն կամ մշակութային մարդաբանություն» մասնագիտությամբ) 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում 3 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իտալերենն է:
Ծրագրի շրջանակում դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 14-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
4. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնություն,
5. հետազոտության համաձայնագիր (Mobility Agreement):
Մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև անհրաժեշտ ձևաթղթերին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://international.unime.it/study-with-us/erasmus-icm-incoming-extra-eu/:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան