Հրադեց Կրալովե համալսարանի հետ միջբուհական համագործակցության շրջանակում հայտարարվում է մրցույթ փիլիսոփայության, պատմության, սոցիոլոգիայի ֆակուլտետների և քաղաքագիտության բաժնի 1 ուսանողի համար՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Տրամադրվում է 20.000 CZK (մոտավորապես 900 դոլար) կրթաթոշակ ամբողջ կիսամյակի համար: Ուսանողին տրամադրվում է հանրակացարանում ապրելու հնարավորություն (ամսական 160 դոլար), իսկ ամսական այլ ծախսերը կազմում են մոտավորապես 200-400 դոլար: Ավիատոմսերի ծախսը պետք է հոգա ուսանողը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Անգլերենով դասընթացներին ծանոթանալու համար այցելել հետևյալ կայք՝ https://www.uhk.cz/en/philosophical-faculty/exchanges/practical-information#courses:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան