Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի հայագիտական կոլոքվիում այս և վերջին երկու տարվա շրջանավարտների (մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի) մասնակցությամբ:
Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց հայագիտական հետազոտությունները լեզվի, գրականության, պատմության, գենդերային ուսումնասիրությունների, սոցիոլոգիայի, մարդաբանության, տնտեսագիտության և արվեստի պատմության ոլորտների վերաբերյալ:
Մասնավորապես խրախուսվում են այն հոդվածները, որոնք կառուցված են գիտական համեմատության և միջգիտակարգային մոտեցումների հիման վրա:
Ուսումնասիրությունների ամփոփագրերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:59:
Առաջարկներ ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլհասցեի միջոցով՝ agsc@ucla.edu: