«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2023/2024 ուստարում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է կամ իսպաներենը:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց եղանակով։
Մանրամասները՝ այստեղ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան:
Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: