«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական աշխատակիցների) համար` 2023/2024 ուստարում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ը։
Ծրագրին դիմելու պարտադիր պահանջ է նաև ծրագրի՝ ԵՊՀ կոորդինատորի կողմից ստորագրված աջակցության նամակը (ANNEX A - Support & certification letter), որը կստորագրվի ընդունող բուհի կողմից ԵՊՀ դասախոսին նախնական հրավեր-նամակ տրամադրելուց հետո (Pre-acceptance Letter):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան