«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն» մասնագիտություններով՝ բակալավրիատի 1 ուսանողի, «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն», «Քաղաքագիտություն և քաղաքակրթություն» մասնագիտություններով մագիստրատուրայի 3 ուսանողի, «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն», մասնագիտություններով ասպիրանտուրայի 2 ուսանողի համար՝ 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում 5/6 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իտալերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)`
1. դիմում-հայտ,
3. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար՝ դիմել առցանց՝
international.cooperation@unive.it էլհասցեին ուղարկելով CV և հետազոտական աշխատանքի պլանը):
7.1 շարժունության համաձայնագիր:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ), հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան