Գիտաչափության և ինֆորմետրիկայի միջազգային ընկերակցության (ISSI) 20-րդ գիտաժողովը տեղի կունենա Երևանում՝ 2025 թվականի ամռանը: ISSI գիտաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ՝ համախմբելով հարյուրավոր գիտաչափագետների՝ ամբողջ աշխարհից: ISSI նախորդ գիտաժողովներն անցկացվել են Բլումինգթոնում (ԱՄՆ), Լյուվենում (Բելգիա), Հռոմում (Իտալիա), Ուհանում (Չինաստան) և այլուր:
Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն է։ Գիտաժողովը հյուրընկալելու է Երևանի պետական համալսարանը:
Հայաստանը՝ որպես Ասիայի և Եվրոպայի խաչմերուկ, մի քանի օրով կդառնա գիտաչափական հետազոտությունների համաշխարհային կենտրոն։
Սիրով սպասում ենք բոլորիդ Երևանում։