«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մադրիդի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար, ինչպես նաև ասպիրանտուրայի 1 ուսանողի համար (Արվեստ և հումանիտար ու հասարակագիտական մասնագիտություններ) 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:
Աշխատանքային լեզուն իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
Ասպիրանտների համար՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. ակադեմիական տեղեկագիր,
4. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
5. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը, որի համար անհրաժեշտ է CV (հետազոտական նախագիծն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլհասցեին՝ epsocio@ucm.es),
6. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement for Research),
Պրոֆեսորադասախոսական կազմի համար՝
7.1 շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching),
7.2 ընդունող բուհի համաձայնություն,
7.3.ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
7.4 անձնագրի պատճեն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան