«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Մոնպելիեի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (ֆրանսիական բանասիրության ամբիոն) ֆակուլտետների դասախոսների համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ֆրանսերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան