«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կորունայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական աշխատակիցների) համար` 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսություն կարդալու (1 շաբաթ, 8 ժամ), ինչպես նաև 3 շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար` 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 3-ից 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Շարժունությունը նախատեված է ԵՊՀ իրավագիտության, բնագիտության, մաթեմատիկայի և վիճակագրության բնագավառների ուսանողների և դասախոսների համար։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1.անձնագրի պատճեն,
2.ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3.մոտիվացիոն նամակ,
4.ակադեմիական տեղեկագիր,
4.տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
6. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնություն (անհրաժեշտ է CV-ն և հետազոտական նախագիծն ուղարկել հետևյալ Էլհասցեին՝ iro@udc.es),
7.շարժունության ծրագիր (Mobility Program):
Պրոֆեսորադասախոսական կազմի համար՝
1. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching),
2. ընդունող բուհի համաձայնություն,
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
4. անձնագրի պատճեն:
Անգլերենով դասընթացներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան