Ս.թ. նոյեմբերի 1-ին, 3-ին, 6-ին, 8-ին և 10-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսությունների շարք, որի շրջանակում կուսումնասիրվեն հետևյալ թեմաները.
- ընդհանուր քվանտային հաշվարկների նկատմամբ հետաքրքրություն առաջացնող գործոնների քննարկում,
- քվանտային մեխանիկայի աքսիոմատիկ կառուցում,
- քվանտային համակարգիչների կառուցման սկզբունքների նկարագրություն,
- մի շարք քվանտային ալգորիթմների խոր ուսումնասիրություն (քվանտային որոնում և քվանտային տելեպորտացիա),
- քվանտային սիմուլյատորների և քվանտային համակարգիչների ծրագրավորում։
Համալիր վերլուծության (տարրական մակարդակի), գծային հանրահաշվի և քվանտային մեխանիկայի իմացությունը ցանկալի է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdEqBF5qaO9c2SlrelV3P4w4vxbCO6…
Դասախոսությունների ավարտին ստացված քվանտային հաշվարկների օրինակները կլինեն «Python»-ի հիման վրա։