Ջիմի և Ռոզալին Քարթերի անվան խաղաղության և հակամարտությունների կարգավորման դպրոցը, ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ, Հարավային Կովկասի ուսանողներին 2024 թվականի մարտի 1-14-ը հրավիրում է սովորելու Վիրջինիայի Քարթերի դպրոցում:
Ծրագրով ուսանողներին տրամադրվելու է կրթական բացառիկ ճամփորդության հնարավորություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանակցությունների, հաղորդակցության, մեդիա գրագիտության և պատմողական հմտությունների զարգացման վրա:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հարավային Կովկասի ուսանողներին տարածաշրջանի մյուս ուսանողների հետ սովորելու և ձեռք բերելու համապատասխան հմտություններ:
Ծրագրին պետք է դիմել առցանց:
Դիմելու ցանկություն ունեցողները պետք է նամակ ուղարկեն cppgmu@gmu.edu էլհասցեին՝ անվտանգ հավելվածի պորտալի հղումը ստանալու համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 20-ը:
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ կապ կհաստատվի «Zoom» հարթակի միջոցով, որի շրջանակում դեկտեմբերին և հունվարին կանցկացվի հարցազրույց անգլերենով: