ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի և Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի համագործակցության շրջանակում այս տարի ևս իրականացվում է ծրագիր, որի նպատակն է գերմաներեն սովորող և լեզվի իմացության B1 մակարդակ ունեցող ուսանողներին ներկայացնել գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդները, որոնք անհրաժեշտ են գերմաներենը որպես օտար լեզու դասավանդողներին։
Ծրագրի նպատակն է խթանել լեզվի նկատմամբ հետաքրքրությունը, սովորողներին ծանոթացնել գերմաներենի դասավանդման տեխնիկային և մեթոդներին, զինել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են դասավանդման տարբեր մակարդակներում։
Գործնական պարապմունքները կանցկացվեն ս.թ. նոյեմբերի 28-30-ը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի «Գյոթե» ինստիտուտի կողմից վկայական։
Հետաքրքված ուսանողները հնարավորություն ունեն մասնակցության հայտ ուղարկելու navasardmeri@gmail.com էլհասցեին: Նամակում պարտադիր պետք է նշված լինեն մասնակցի անուն-ազգանունը, ֆակուլտետը, գերմաներենի իմացության մակարդակը և հեռախոսահամարը։
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը։