Գրայֆսվալդի համալսարանը (Գերմանիա) միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է 3 կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների համար (մինչև 3 ամիս ժամկետով) 2023/2024 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 1200 եվրո: Ավիատոմսերի գումարը ներառված չէ:
Գերմաներենի և (կամ) անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.uni-greifswald.de/en/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 10-ը։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան