2023 թ. բացվել է «Մաքս Վեբեր» հիմնադրամի նոր մասնաճյուղ Վրաստանում՝ Հարավային Կովկասի և Գերմանիայի գիտական համայնքների միջև պատմության և հարակից առարկաների ոլորտներում փոխանակման ծրագրերի իրականացմանն աջակցելու և գործակցային կապերի ամրապնդման նպատակով: Այս համագործակցության շրջանակում հիմնադրամի՝ Վրաստանի մասնաճյուղում տրամադրվում է կրթաթոշակ:
Կրթաթոշակի շրջանակում մասնակիցները հետազոտություններ են կատարելու (1-2 ամսվա ընթացքում) գերմանական արխիվներում, գրադարաններում և գիտահետազոտական ինստիտուտներում:
Կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են անգլերենով: