Ս․թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի գործակցության շրջանակում կանցկացվի «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նաև տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների պատմության, մշակույթի վերաբերյալ հիմնահարցեր։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը (լինելու է համաժամանակյա թարգմանություն)։
Զեկուցումների տևողությունը` մինչև 15 րոպե:
Զեկուցումների դրույթները կտպագրվեն մինչև գիտաժողովի անցկացումը։ Զեկուցված նյութերը կրկնակի գրախոսություն անցնելուց և հրատարակության երաշխավորումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով։
Գիտաժողովի կազմկոմիտեն կհոգա արտերկրի այն մասնակիցների ծախսերը (ճանապարհածախս, կեցություն, սնունդ), որոնց մասնակցության հայտը կհաստատվի։
Մասնակցության վերաբերյալ հայտն անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունվարի 30-ը ուղարկել conferencearm@gmail.com էլհասցեին։
Ստացված հայտերը կանցնեն մասնագիտական դիտարկման փուլ։ Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։
Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կներառվեն մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝
1. Հայոց նորագույն պատմություն և մշակույթ
2. Հայաստան և տարածաշրջանի երկրներ. պատմամշակութային կապեր
3. Քաղաքական և տնտեսական զարգացումները տարածաշրջանում նորագույն շրջանում
4. Հայկական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը տարածաշրջանում
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժելու այն հայտերը, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի պահանջներին: