Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի պարտականությունների ժ/կ-ի՝ 2024 թ. մարտի 4-ի թիվ 44/12-Լ հրամանը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ:
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ):
Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում 2024 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 10.30-ին:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի բնօրինակները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
6) հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր,
(«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. մարտի 19-ը (ներառյալ):
«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգին» կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2023/03/Subdivision.pdf :
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Հեռ.՝ (060) 710104, (010) 551824, ներքին հեռ.՝ 1104:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
04.03.2024 թ.