Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոնների ասիստենտների ու դասախոսների թափուր պաշտոնների տեղակալման համար.
Համաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2012 թ. հունիսի 28-ի թիվ 5/3 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի» ու ԵՊՀ ռեկտորի՝ «Երևանի պետական համալսարանի ասիստենտների և դասախոսների պաշտոնների տեղակալման մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» թիվ 54/106-Լ հրամանի (19.03.2024 թ.)՝ վերոնշյալ ամբիոնների ասիստենտների ու դասախոսների պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2024 թ. մայիսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի»` ասիստենտի թափուր պաշտոնին կարող են հավակնել գիտական աստիճան ունեցող կամ համապատասխան մասնագիտության գծով ասպիրանտուրան ավարտած անձինք:
Դասախոսի թափուր պաշտոնին կարող են հավակնել համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
Ասիստենտի ու դասախոսի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում՝ ուղղված ԵՊՀ ռեկտորին,
կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ինքնակենսագրություն,
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
գիտական աստիճանն ու գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների ու գյուտերի ցուցակ՝ ընդգրկելով միայն վերջին 5 տարվա հրատարակությունները,
որակավորման բարձրացում անցնելու մասին վկայական (առկայության դեպքում),
վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողական հարցման արդյունքների վերաբերյալ տեղեկանք (եթե հարցումներն իրականացվել են),
անձնագրի ու սոցիալական քարտի պատճենները:
Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. ապրիլի 22-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (հեռ.՝ 060 710 002) կամ ԵՊՀ գիտական քարտուղարություն (հեռ.՝ 060 710 104):