Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2024 թ. մարտի 20-ի թիվ 55/84-Լ հրամանը՝ ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ավագ գիտաշխատողի մրցույթ:
Համաձայն ՀՀ Կառավարության՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 2298-Ն որոշման 33-րդ կետի՝ ավագ գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որը՝
1) ունի տվյալ ստորաբաժանման գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական՝ առնվազն ութ տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն,
4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։
Մրցութային ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ կրթագիտական ստորաբաժանման գիտական խորհրդի նիստում ս․թ. մայիսի 14-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում:
Ավագ գիտաշխատողի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
5) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (ԵՊՀ աշխատող հավակնորդները գիտական աշխատությունների ցանկը ներբեռնում են նաև intranet.ysu.am հարթակ),
6) հավակնորդի նախաձեռնությամբ գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր («ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգի» 7-րդ կետ):
Դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 21-ը (ներառյալ):
«ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ։
ԵՊՀ գիտական կազմի պաշտոնների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հրամանը՝ կից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:
Հեռ.՝ (+374 60) 710 187, (+374 93) 209 482, ներքին հեռ.՝ 11-87: